Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:15 13-04-2023

Հայտնաբերված ադրբեջանցու մոտ է եղել ԶՊՄԿ-ի տարածքում սպանված պահնորդի հեռախոսը․ Նաիրա Զոհրաբյան

Քիչ առաջ կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա նաև գրել է․

«Երեկ երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենային կրակոցով սպանվել էր պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանը, և ըստ որոշ տեղեկությունների՝ սպանություն կատարողն այն ադրբեջանցիներից մեկն էր, ով ներխուժել էլ Սիսիան՝ քաղաքացու տուն ու դրան չէին հասցրել բռնել։

Ըստ տեղեկությունների՝ նրա ձեռքին եղել է Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը։

Կապանցիները ադրբեջանցուն հանձնել են իրավապահներին։

Խաղաղության դարաշրջանի բացումը շարունակվում է։
ԱՊԱԳԱ ԿԱ՛»։

Ավելի վաղ ՊՆ-ն տարածել էր հայտարարություն այն մասին, որ հայտաբերվել և ձերբակալվել է երկրորդ ադրբեջանցին։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ հայտնել էր, որ ԶՊՄԿ-ի աշխատակցի սպանությունը ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չունենք։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ