Ներքին 3 տարի առաջ - 11:10 12-04-2023

Շտապ օգնությունը սպառնում է


Oragir.News-ը նախօրեին «Օրվա կադր» բաժնում հրապարակել էր լուսանկար, որտեղ երևում էր, որ շտապօգնության մեքենայի ապակին վնասված է և ապակու փոխարեն փակցված է պոլիէթիլենային տոպրակ՝ ինքնասոսնձվող ժապավենով:

Այսօր խմբագրություն էր զանգել քաղաքացի, ով ներկայացավ բուժաշխատող և սպառնաց լրատվական կայքին՝ պահանջելով հեռացնել հրապարակված լուսանկարն ու ներողություն խնդրել։

«Ձեր խմբագրին իմ համարը փոխանցեք, ես ժամանակ չունեմ, որ անընդհատ զանգեմ, այսօր անպայման հակադարձ նկարը ձեր էջում տեսնեմ՝ ներողության տեսքով։ Ցանկացածիդ բնակարան գնալու ժամանակ նմանատիպ գործընթացներ կարող են լինել։ Մեքենան տեխնիկական խնդիրներ է ունեցել»։

Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս են խնդիրներ ունեցող մեքենայով սպասարկում հիվանդներին՝ քաղաքացին ասաց․ «Դո՞ւ ես հիմա դրա պատասխանատուն։ Ես օրենքներին տիրապետող անձնավորություն եմ, կարող եմ գտնել այդ պարապ մարդուն։ «Օրվա կադր» գցելուց առաջ զգույշ եղեք պետական մարմիններից։ Ընենց մի արեք, ընենց անեմ, որ 1000 հոգի ընթերցող էլ ձեր էջից չօգտվի։ Էդ «Օրվա կադրի» վրա կարմիր սիրուն խաչ լինի ու ներողամտություն հայտնել»։

Ի դեպ քաղաքացու հեռախոսահամարը «Getcontact» ծրագրում գրանցված է «Vakum Celofan 6000»։

Կարելի է ենթադրել, որ քաղաքացին շտապօգնության մեքենայի ցելոֆանապատողն է։


Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին