Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:56 12-04-2023

Այս միջադեպը կարող էր տեղի չունենալ, եթե ինժեներական աշխատանքները կատարվեին ժամանակին


Երեկ Տեղ գյուղում կրկին ականատես եղանք մեր զինվորների նվիրական գործողություններին։ Նրանցից մի քանիսը իրենց կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ Նա նաև գրել է․

«Փառք հայրենիքի համար զոհվածներին, շուտափույթ ապաքինում վիրավորներին։

Սակայն այս միջադեպը կարող էր տեղի չունենալ, եթե պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը այդ հատվածում ինժեներական աշխատանքները կատարեր ժամանակին։

Առնվազն նախորդ տարվա օգոստոսից հայտնի էր, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի այդ հատվածի փոխարեն ճանապարհն անցնելու էր Կոռնիձոր գյուղի հատվածով, և Տեղ գյուղի հատվածում տեղի էր ունենալու սահմանի փոփոխություն։ Արդյունքում ինժեներական աշխատանքները փաստացի իրականացվում էին երեկ՝ ադրբեջանական զինուժի տեղակայումից երկու շաբաթ անց։

Ադրբեջանական այս հերթական ագրեսիան պաշտպանական ոլորտի պատասխանատուների անգործության հետևանք է։

Ոչ կոմպետենտ և անպատասխանատու կառավարումը հանգեցնում է մարդկային անդառնալի կորուստների, տարածքների զիջման, անվտանգության համակարգի խոցելիության»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»