«Պաշտպանության նախարարի՝ աշխատանքային այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների մասին պաշտպանության նախարարությունը հանդես կգա պաշտոնական հաղորդագրություններով»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: