Մամուլ 4 տարի առաջ - 08:41 27-05-2022

Ինչ օրակարգով են ընդդիմադիրները նիստ հրավիրում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արդեն հայտնի է, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 3-ին։ Արդեն հայտնի է օրակարգը. նիստի ժամանակ քննարկվելու է հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ մշակված հայտարարության նախագիծը: Խմբակցությունների տարածած հայտարարության կետերից մեկում նշվում է, որ պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը:
Կետերից մեկով էլ նրանք առաջարկում են ամրագրել, որ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարումը: Միեւնույն ժամանակ նշվում է, որ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումները միմյանց հետ շաղկապված չեն:
Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ: Նշենք, որ ՔՊ-ն պաշտոնապես դեռ չի արտահայտել իր դիրքորոշումը՝ նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում