Ուղիղ եթեր
«Փրկել» բառը հոգեբանական ծանր նստվածք է թողնում մարդկանց ներսում․ Էդվարդ Միլիտոնյան
copy image url

«Փրկել» բառը հոգեբանական ծանր նստվածք է թողնում մարդկանց ներսում․ Էդվարդ Միլիտոնյան

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 00:03 09-04-2023
«Գրականությունը ոչ լավ, ոչ երջանիկ, ոչ ողբերգական պահերի համար չէ միայն․ գրականությունը հոգու համար է»,- Oragir.News-ի հետ զրույցում դիտարկեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

Խոսելով այն մասին, թե որն է գրականության խնդիրը և նպատակը՝ ՀՀ գրողների միության նախագահը տվեց սեփական բանաձևը․

«Ժամանակները լինում են ամեն գույնի ու ամեն տեսակի, և գրականությունը, այդ ամենն ընդունելով, ապրեցնելով և դրանց ձև տալով, մատուցում է մարդկանց՝ միաժամանակ մտածելու ու գործելու տեղիք տալով։ Գրականությունը գրողի և ընթերցողի մշտական ուղեկիցն Է։ Մենք փորձում ենք գործուն պահել այդ երակը՝ տարբեր միջոցառումների, տոների, հանդիպումների միջոցով։ Մարտ ամիսը հագեցած էր գրական միջոցառումներով։ Շուտով էլ հագեցած կլինի ապրիլը»։

Անդրադարձ կատարելով ժամանակակիցներին՝ Էդվարդ Միլիտոնյանն առաջարկում է նոր լուծումներ՝ միտքն ընթերցողին ճիշտ հասցնելու, միաժամանակ ստեղծագործություններում հուզական բալանսը պահպանելու համար։

«Գրողների ստեղծագործություններում կան ցավոտ էջեր։ Իհարկե, չեմ ասի, որ բոլորը կարող են գրել այդ մասին․ հայրենիքի թեման թերևս ամենածանրն Է։ Այդ կաղապարները, որոնք կարծրացած են մեր մեջ՝ ընթերցողին լացացնելու, ողբով ճնշելու, ըստ իս, մի փոքր այլ կերպ պետք է գրվեն։ Սրանք խորը ազդեցություն են թողնում նաև ապագա սերունդների վրա։ Գիտեք՝ պատմական թեմաները յուրաքանչյուր գրող յուրովի է ներկայացնում։ Պատմավեպերը տարբեր տարատեսակներ ունեն։

Ժամանակները փոխվում են, ժանրը հարստանում է և այլ հոսքեր է պահանջում։ Շատ բաներ արդեն ժամանակավրեպ են․ ամեն ժամանակ իր նոր տիպն է գրողին հաղորդում, իսկ գրողը պատասխան է տալիս իր գործով և իր մտածողությամբ։ Գրողը նաև աշխարհին պետք է ներկայանալի լինի․ սա նույնպես մեր խնդիրների մեջ է, որ մեզ կարդան նաև այլ ժողովուրդներ»,- նկատեց Էդվարդ Միլիտոնյանը։

Մեր շուրջը տարածվող իրականության և ամենուրեք հնչող կոչերի մասին սեփական պատկերացումն ունի․ ասում է․ «Կոչերի մասով արդեն հոդված եմ գրել՝ «Կոչ՝ կոչերի մասին»։ Ցավոք, մեր ժամանակներում կոչերը օդի մեջ մնում են՝ զգացական ձայնարկություններ։ Մենք միշտ առավել հավատացել ենք վերացականին՝ կոչերին և ոչ իրականությանը։ Մեր մտածողության մեջ իրականությունը քիչ դեր ունի որպես վերլուծության առարկա։

Մեր մտածողները, փիլիսոփաները, քաղաքագետները, կուսակցությունները, նրանք բոլորն ունեն թերարժեքության բարդույթ․ նրանք մտածում են, որ ճիշտ են։ «Փրկել» բառը հոգեբանական ծանր նստվածք է թողնում մարդկանց ներսում։ Այդ ինքնավստահ կոչերը վատ չեն, բայց առավել օգտակար կլինեն, եթե համադրվեն գործի հետ։

Պետք է մասնագետները հասկանան իրար․ եթե չես ընկալում, թե ինչ է կատարվում շուրջդ ու դա չես դարձնում քննարկման նյութ, դրանք զուտ ծածանվում են օդի մեջ՝ որպես փրկության դրոշներ։

Երբ մենք ունենանք կենտրոնաձիգ մտածողություն, որ այդ ամենը քննենք, ունենանք ցանցային մտածողություն, որ համադրենք աշխարհում կատարվող իրադարձությունները մեր շուրջը տեղի ունեցողի հետ, կհասկանանք, թե որ ուղին է ավելի հարմար՝ այս ժամանակի մեջ, այս ժողովրդի համար»,- ամփոփում է Էդվարդ Միլիտոնյանը։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ