Մշակույթ 3 տարի առաջ - 19:18 06-04-2023

Տգիտությունն է բոլոր չարիքների աղբյուրը․ այսօր Լևոն Շանթի ծննդյան օրն է

Գրող, հրապարակախոս, մանկավարժ Լևոն Շանթը իր ողջ կյանքի ընթացքում պայքարեց գիտության լույսը լայն զանգվածներին հասանելի դարձնելու համար։ Համոզված էր՝ տգիտությունն է բոլոր չարիքների արմատը։

Այսօր տաղանդավոր հայի ծննդյան օրն է։

Լևոն Շանթի կյանքի ճանապարհը հարթ չանցավ, բայց նա ընկճվող տեսակ չէր։ Հորը վաղ է կորցրել, իսկ մայրը անբուժելի հիվանդություն ուներ․ չէր քայլում։ Բայց լինելով հաշմանդամ՝ նա ոչինչ չէր խնայում որդու կրթության գործը կազմակերպելու համար։

«Միշտ խորին հուզումով կհիշեմ, որ քալել չկրցող, ոչինչ չունեցող մայրս, որուն միակ մխիթարությունը ես էի, վճռեց զիս Գևորգյան ճեմարան ղրկել։ Ղրկեց և քանի մը ամիս վերջ մեռավ։ Իր մահը երկար տարիներ ծածկել էին ինձմե»,- հետագայում գրել է Լևոն Շանթը։

Հետո Լայպցիգ, Վիեննա, Մյունխեն․․․ Այս քաղաքներում նա խորացրեց իր գիտելիքները հոգեբանությունից և մանկավարժությունից։

Հաստատվելով Թիֆլիսում՝ Շանթը դարձավ ժամանակի գրական կյանքի ակտիվ մասնակիցը։ Նա Վերնատուն գրական խմբակի հիմնադիրներից էր, ակտիվ մասնակցում էր քննարկումներին, նրա խոսքը լուրջ կշիռ ուներ ընկերների համար։



Բացի գրական գործունեությունից՝ Լևոն Շանթը նաև ակտիվորեն զբաղվել է քաղաքական կյանքով։ Թեև շատերը կարծում էին, որ քաղաքականությունը նրա տեղը չէ, նա գրականության մարդ է, բայց Շանթը դարձավ Հայաստանի անդրանիկ խորհրդարանի անդամ։ Կայնքը ցույց տվեց, որ նա միայն գրող ու ուսուցիչ չէր։ Որպես խորհրդարանի ղեկավար՝ նա ցույց տվեց ծայրահեղ բծախնդրություն և պատասխանատվություն դեպի իր պաշտոնը։

Արևմտահայ ընկերները ցանկություն էին հայտնել, որ Շանթը ստանձնի Լուսավորության նախարարի պաշտոնը, սակայն նա մերժել էր՝ ասելով․ «Ինչ որ մեր թշնամիները ստեղծել են մեր մեջ՝ առաջ բերելով բաժանումներ, պետք չէ, որ մեր կողմից էլ օրինականացվի ու խորացվի։ Ի՞նչ արևմտահայ, ի՞նչ արևելահայ․ միայն հայը բավական չէ՞»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է