Միտք Ներքին 3 տարի առաջ - 22:29 01-04-2023

Ռուբեն Վարդանյանը ցույց է տալիս իր հատուկ վերաբերմունքը և նվիրումն Արցախին. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Արցախում մնալուն և իր առաքելությունն ակտիվ հանրային գործունեությամբ շարունակելուն` նշելով, որ այդպիսով նա ցույց է տալիս հատուկ վերաբերմունքը և նվիրումն Արցախին։
Նախագահ Հարությունյանի գրառման մեջ ասված է.

«Ուրախ եմ, որ Ռուբեն Վարդանյանը շարունակում է Արցախում իր ակտիվ հանրային գործունեությունը, հիմա էլ՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալության միջոցով: Ծանր ժամանակաշրջանում ստանձնելով և իրականացնելով պետական նախարարի պարտականությունները, իսկ այնուհետև՝ մնալով Արցախում ու շարունակելով իր առաքելությունը հանրային գործունեությամբ՝ Ռուբեն Վարդանյանը ցույց է տալիս իր հատուկ վերաբերմունքը և նվիրումն Արցախին:

Ինչպես քանիցս հրապարակավ անդրադարձել եմ, պարոն Վարդանյանն արդեն գրեթե քսան տարի շարունակ տարաբնույթ ծրագրեր է իրականացնում Արցախում, ներառյալ՝ «Մեծ հարսանիքի» հովանավորությունը, «Ավրորա մարդասիրական նախաձեռնությունների» հետպատերազմյան ծրագրերը և «Մենք ենք մեր սարերը» գործակալության մարդասիրական ու փորձագիտական աշխատանքները հատկապես շրջափակման ժամանակահատվածում:

Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ նաև նրա որդու՝ Դավիթի հանդեպ, ով տարիներ առաջ (նաև 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ) նախընտրել է իր ժամկետային զինծառայությունն անցկացնել Արցախում, իսկ 2020թ. պատերազմի ժամանակ էլ արձագանքել է իմ համահայկական կոչին և եկել Արցախ՝ օգտակար լինելով մեր պայքարին իր հնարավորության սահմաններում»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին