Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:41 31-03-2023

Սենյակ մտավ Ալեն Սիմոնյանը՝ խիստ բորբոքված, որի հետ ներս լցվեցին ոստիկանության աշխատակիցներ և քաշքշելով դուրս հանեցին Մհեր Սահակյանին․ Աղվան Վարդանյան

«ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր փակ նիստ է եղել, խոսքը վերաբերվում էր Եղիշե Կիրակոսյանին օրենքով լիազորություններ տալու՝ օպերատիվ արձագանքելու միջազգային կազմակերպություններին։ Ինչ-որ մի պահի՝ նիստի վերջում, լարվածություն է առաջացել, խոսք ու զրույց։ Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ձայնը բարձրացրել է և սկսել բարձր ձայնով ինչ-որ բաներ ասել։ Պատգամավոր Մհեր Սահակյանն ասել է՝ մի գոռացեք, ձայնը մի բարձրացրեք։ Մի պահ Վարդանյան Վլադիմիրը պաուզա է տվել, իբրև կուլտուրական մարդ, բայց պաուզայից հետո երևի հիշել է, որ ինքը ՔՊ-ական պատգամավոր է, ավելի է բորբոքվել՝ լավ եմ անում՝ գոռում եմ, ում վրա ուզեմ՝ կգոռամ։ Ձեռքը խփել է սեղանին։ Մհերն էլ ձեռքը խփել է սեղանին, ասել է՝ չեք կարող գոռալ։ Եվ ըստ ականատեսների, արդեն ոտքի են կանգնել։ Սահակյանի ներկայացմամբ, իրեն թվացել է, թե Վլադիմիր Վարդանյանը գալիս է, որ իրեն հարվածի և ինքնապաշտպանական բնազդով ինքն է հարվածել։ Տհաճ միջադեպ է, իհարկե, ցավում եմ՝ Վարդանյանը վնասվածք է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց, բայց սենյակից դուրս գալու ժամանակ Վլադիմիր Վարդանյանն ասել է՝ այնպես արեք աղմուկ չբարձրանա, լրագրողները չիմանան ու գնացել է իր աշխատասենյակ, Մհեր Սահակյանը՝ «Հայաստան» դաշինքի աշխատասենյակ։ Ըստ ականատեսների, հայտնվել է Անդրանիկ Քոչարյանը և սկսել է հեռախոսով չգիտեմ ում հանձնարարություններ տալ, թե՝ ԱԺ մուտքերը փակեք, ոստիկանություն կանչեք»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով խորհրդարանում այսօր տեղի ունեցած միջադեպին։

Պատգամավորի խոսքով՝ հետո ոստիկանության ներկայացացուցիչները եկել են Սեյրան Օհանյանի աշխատասենյակ, զրուցել են Մհեր Սահակյանի հետ, տեղեկացրել, որ պետք է տեղափոխեն Քննչական կոմիտե․ «Արդեն պատրաստվում էին տանել պարոն Սահակյանին, այդ ժամանակ խմբակցության սենյակ մտավ պարոն Ալեն Սիմոնյանը՝ խիստ բորբոքված։ Այդ բորբոքված վիճակում ներս լցվեցին ոստիկանության՝ քաղաքացիական հագուստով աշխատակիցներ և սկսեցին քաշքշելով դուրս հանել Մհեր Սահակյանին»։

Մանրամասները՝ տեսանյութում․