Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:37 30-03-2023

Ինչու է անանասը էժանացել

Վերջին օրերին Երեւանի խանութներում նկատելի է արքայախնձորի էժանացում։ Մասնավորապես, այսօր արքայախնձորի կգ-ն սկսվում է 750 դրամից եւ հասնում մինչեւ 1000 դրամի։ Սա աննախադեպ ցածր գին է այս սեզոնի համար, ու հարց է առաջանում՝ ինչով է պայմանավորված նման գնանկումը։

Oragir.News-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, խոսելով արքայախնձորի վրա ազդող գործոններից, ասաց, որ եթե այդ գումարը վերածենք եվրոյի, հետո հասկանանք, թե աշխարհը պարենի իրացման ինչ խնդիրներ ունի, կհասկանանք գնանկման պատճառը։

«Եթե այդ գինը վերածենք եվրոյի, հասկանանք, թե աշխարհը պարենի իրացման հետ կապված ինչ խնդիր ունի, հաշվի առնենք նաև, որ մենք անանասի որակից շատ բան չենք հասկանում, ուրիշ բան, երբ տանում, կտրում, հետո ասում են՝ վայ, լավը չէր, ամեն ինչ պարզ կլինի»։

Պիպոյանն ասաց, որ քանի որ մեր երկրում շատ քչերն են արքայախնձորի որակից հասկանում, դրսից վատ որակի արքայախնձորը բերում են և Հայաստանում էժան գներով վաճառում։

«Իրականում մեր շրջապատում շատ քիչ մարդիկ են անանասի որակից հասկանում, ցածր որակի ապրանքն էլ, որը դրսում էլ ավելի էժան է, գալիս է, ինչպես գիտենք, եվրոն և դոլարն էլ դրամի նկատմամբ արժեզրկված են։ Գնանկում ունենք, որովհետև թանկ ապրանքը դժվար է սպառվելու, շուկայականն այն գինն է, որով իրացում կարող ենք ունենալ։ Սովորական առաջարկ-պահանջարկ է, և գնի իրատեսականության մեխանիզմով էլ գին է կարգավորվում»,- ասաց Պիպոյանը։

Հարցին, թե արդյոք երկար կպահպանվի արքայախնձորի գնանկումը, Պիպոյանն ասաց. «Չեմ կարող ասել, թե որքան կպահպանվի․ դրա վրա ազդող գործոնները շատ են, հիմա Դուք կարող եք գնալ և շատ թանկ անանաս էլ գտնել»։