Կացարանում զոհված զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինդատախազի հետ․ ՊՆ-ից էլ արձագանք չկա․պաշտպան
copy image url

Կացարանում զոհված զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինդատախազի հետ․ ՊՆ-ից էլ արձագանք չկա․պաշտպան

Ներքին 2 տարի առաջ - 15:30 29-03-2023
Վաղը կայանալու է Ազատ գյուղում տեղակայված զորամասում ողբերգական պայմաններում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը ՀՀ զինդատախազի հետ: Այս մասին այսօր «Նոյան տապան» մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց զոհված զինծառայողներից 13-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նորայի Նորիկյանը: Փաստաբանը նաև նշեց, որ զոհվածների ծնողները նաև ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման միջնորդություն են ներկայացրել, բայց ՊՆ-ի ղեկավարության պահվածքը տարակուսելի է. ոչ միայն ձեռնպահ են մնացել հանդիպել զոհվածների ծնողներին, այլ անգամ հրապարակային ներողություն չեն խնդրել ծնողներից, ինչը նվազագույնն էր, որը պարտավոր էին անել:

Պաշտպանը նաև 9 ծնողներից բացատրություններ ունի, որոնք ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին. դրանցում առկա են առերևույթ, քրեական օրենսգրքով արգելված արարքներ՝ այդ կացարանում և այդ ժամանակահատվածում զինծառայողների նկատմամբ իրականացված այլ բնույթի հանցագործությունների մասին բացատրություններ: Տուժողները խնդրել են հետազոտել պատճառահետևանքային կապը այդ հանցագործությունների և հրդեհի միջև: Միջնորդություններ են ներկայացվել հրդեհի վայրի համալիր փորձաքննության արդյունքները ստանալու համար, հրդեհի պահին և հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող որոշ անձանց ներկայության վերաբերյալ և այլն:

Նորայր Նորիկյանը հայտարարեց, թե զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացություններն ավելի շատ հարցեր են առաջացրել, քան պատասխաններ տվել․

«Այնտեղ նշված է եղել, որ զինծառայողների մահը վրա է հասել շմոլ գազից և այրվածքային շոկից: Նշված է, որ ջերմային այրվածքներն առաջացել են կենդանության օրոք։

Եթե պաշտոնական վարկածով հղում է արվում, որ հրդեհը բռնկվել է բենզինի պայթյունից առաջացած բոցից, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ շմոլ գազի մասին է խոսքը, այդ գազը երբվանի՞ց է առաջացել, ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ միջոցների կիրառման արդյունքում, այդ պահին ի՞նչ իրավիճակ է եղել տարածքում: Ավելին, եթե եզրակացության մեջ պնդում է արվում, որ ջերմային այրվածքները զինծառայողները ստացել են կենդանության օրոք, ապա ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ նրանք չեն փորձել հնարավոր և անհնար միջոցները կիրառել՝ այդ տարածքից դուրս գալու համար և գտնվել են իրենց մահճակալների վրա»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այս պայմաններում տուժող կողմը չի բացառում, կրկնակի դատաբժշկական փորձաքննության միջնորդությունը՝ համալիր՝ հրդեհատեխնիկական փորձաքննության արդյունքները ստանալուց հետո:

Պաշտպանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ տարբեր առիթներով, տարբեր պաշտոնյաներ հրապարակային հայտարարություններ են արել, որոնք հետո իրենք էլ հերքել են՝ իրենց ցուցմունքներով: Խոսքը գնդապետ Արսեն Սարոյանի մասին է, որն ըստ որոշ տեղեկությունների, հետագայում ազատվել է զբաղեցրած պաշտոնից. այս առիթով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին հարցումներ են ուղարկվել: «Ես ստացել եմ ՆԳՆ ՓԾ տնօրենի համապատասխան գրությունը, որով բոլոր հարցերին պատասխանել է, բացառությամբ երկու ռազմավարական բնույթի հարցերի։ Դրանք վերաբերում էին այն հարցերին, թե գնդապետ Սարոյանին կոնկրետ երբ, ինչ հանգամանքներում, ում կողմից է տրվել տեղեկատվություն զինծառայողների՝ մահճակալներում գտնվելու վերաբերյալ, ինչպես նաև հրդեհից որքան ժամանակ հետո է այդ տեղեկատվությունը փոխանցվել գնդապետին։ Փետրվարի 26-ին մենք հարցեր ենք ուղղել նաև ՊՆ նախարարն, առ այս պահը ՊՆ-ից որևէ արձագանք չկա մեր հարցերի կապակցությմաբ։ ՊՆ-ն իր վարքագծով տարակուսանք է առաջացնում։ Ոչ միայն ձեռնպահ մնացին տուժողներին հանդիպելուց, այլ նաև իրենց վարքագծով առնվազն ներողություն խնդրելու առումով պարտավոր էին որոշակի հրապարակայնություն դրսևորել, սա ասում եմ՝ նվազագույնը ինչ կարող էին անել, իսկ զինվորական դատախազի հետ հանդիպումը տեղի կունենա վաղը»,- ասաց Նորայր Նորիկյանը։


Ամենից շատ դիտված

11:48 Սեռական ծառայությո՞ւն․ Աննա Հակոբյանը Բորիս Մուրազիի մասին սկանդալային հայտարարություն է արել
12:34 Միացված վարսահարդարիչը խլել է 20-օրական երեխայի կյանքը․ RBK
23:55 Ապշում եմ, որ հոգևորականները մոմավառության համար արդարանում են 150 հազար մարդու ընտանեկան մոմերը հանգցրած վարչախմբի առաջ
18:44 Երեխաների վաճառքի գործը և Ռիտա Սարգսյանի անվան հիշատակումները. մոռացված քրեական պատմություն
15:49 Մայր Աթոռը պետք է դատի տա․ կոնկրետ մեղադրանք է հնչել․ Բագրատ Սրբազան
22:49 Մանկության երազանքից մինչև երաժշտական ստուդիա
22:09 Արցախը քեշով տվեց, 5000 կյանք տարավ, Հայրենիքը դարձրեց լափաման, հիմա էլ մեր հավատն է պղծում և մնում հանդուրժված
15:23 Ամեն մեկին թվում է, թե ինքը մտքի տիտան է․ Աննա Հակոբյանը «դոսյե» է հավաքել
23:31 Նիկոլ Փաշինյանը կհեռացվի ժողովրդի կամքով. Էդգար Ղազարյան
21:58 Ուժգին քամու հարվածից վնասվածքով ծնված փոքրիկը դուրս է գրվել ԲԿ-ից