copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:59 24-03-2023

Արևմուտքն ուզում է հնարավորինս շուտ ՀՀ-ի հետ ստորագրել փաստաթուղթ՝ ՌԴ ուժերի դուրսբերման համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ և այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ:

Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը նաև մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ: Հեռախոսազրույցի մասին իր թվիթերյան էջում հայտնել է նաև Էնթոնի Բլինքենը՝ նշելով, որ «Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է»:

Oragir.news-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով թեմային՝ ասաց. «ՌԴ-ում Միրզոյան և Լավրով հանդիպմանը Լավրովն արել է այն արտահայտությունը, որ ԼՂ հայության իրավունքների պաշտպանության և երաշխավորման խնդիրը կարևոր է, որ կարող են պաշտպանել, իսկ Բլինքենն ուղիղ ասաց, որ իրենք մասնակցում են այդ գործընթացին ՀՀ խնդրանքվ։

Մենք այստեղ կարող ենք տեսնել ՀՀ իշխանությունների արձագանքը՝ այն էլ ոչ ադեկվատ, և ՀՀ-ն մերթ Մոսկվային, մերթ Արևմուտքին դիմելով փորձում է ստանալ փաստաթուղթ։ Այստեղ շատ կարոևր հանգամանք կա, թե Ադրբեջանից, թե ՛ ՀՀ- ից ում է պետք այդ փաստաթուղը։

Արևմուտքին պետք է մի իրավիճակ, երբ փաստաթղթերով կարողանալու են ամրացնեն իրենց դիրքերը տարածաշրջանում, որը նշանակում է ՌԴ ուժերի դուրսբերում տարածաշրջանից։ Արևմուքը ցանկանում է դրա համար որքան հնարավոր է շուտ՝ փաստաթուղթ ստորագրվի։ Ադրբեջանին բնակաբնաբար պետք չէ նման պայմանագիր, և աստեղ բնականաբար միայնակ չէ, Թուրքիայի հետ միասնական ռազմավարություն ունի, և ցանկությունների մեջ պարտադիր մտնում է, որ ԼՂ հարցի կարգավորումը բացարձակ չլինի։ Ադրբեջանի համար ապահովվի ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ որոշակի հավակնություններ, ՝ որը կարող է արտահայտվել փախստականների վերադարձով»։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն ասել է, որ պատրաստ է մոտ ապագայում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որի տեքստը վերջին առաջարկություններով և փոփոխություններով արդեն ներկայացվել է հայկական կողմին։ Պետդեպարտամենտը հաղորդում է, որ Բլինքենն է զանգահարել Ալիևին:

Ըստ հաղորդագրության՝ պետքարտուղարն առաջարկել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ քննարկումներին նպաստելու գործում, ընդգծել, որ չկա ռազմական լուծում, և կարևորել Լաչինի միջանցքի վերաբացումը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան դարձյալ պնդել էր, թե օգտագործելով այլընտրանքային գրունտային ճանապարհները՝ Հայաստանից դեպի Ղարաբաղ ռազմական բեռնափոխադրումները շարունակվում են, այդ նպատակով օգտագործվում են նաև քաղաքացիական մեքենաները։

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
22:47 Ոստիկանությունը ապօրինի ձեռնակատիրությամբ է զբաղված