copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:31 24-03-2023

Առաջարկում եմ դատավորի օր նշանակել Կարեն Անդրեասյանի ծննդյան օր․ Զարուհի Նախշքարյան

Oragir.News-ը զրուցել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ։

- ԲԴԽ նախագահն ամփոփելով իր պաշտոնավարման կիսամյակը՝ խոսել էր այն մասին որ 10 տարի առաջ, երբ ՄԻՊ էր աշխատում՝ խոսում էր «անիրավ դատավորներին» հարված հասցնելու մասին։ Նա նաև նշել է, որ այն ժամանակ պաշտոնավարող 230 դատավորից 114–ը դուրս է եկել համակարգից ու համակարգն ինքնամաքրվել է։ Ստացվում է, որ համակարգից դուրս եկած բոլոր դատավորները «անիրավ դատավորնե՞ր» էին։ Ինչպես կմեկնաբանեք այս ձևակերպումը։

- Անիրավ դատավորների մասին խոսելիս, ԲԴԽ-ն լավ կլինի նախ և առաջ մտածի իր որպես դատարան գործելիս որոշումների և վարքագծի մասին։ Իսկ ով է ասում, որ 114 դատավորի դատական համակարգի լքումը լավ է, կամ որ լքած դատավորները «անիրավ» դատավորներ էին:

Կ.Անդրեասյանը վերջին ատյանի ճշմարտություն է հավանաբար իրեն պատկերացնում, կամ Աստված... ես օրինակ, չեմ կիսում իր այդ կարծիքը։ Ասեմ ավելին. թոշակի անցնելու կամ առողջական խնդիրների պատճառով համակարգից հեռացած դատավորներին չանրադառնալով, իմ անձնական կարծիքով ԲԴԽ որոշման հիմքով համակարգը լքած դատավորների գերակշիռ մասը ավելի արդար, գրագետ ու արժանապատիվ դատավորներ էին, քան խորհրդի ներկայիս կազմում ընդգրկվածները։ Հատուկ ընդգծեմ, որ ԲԴԽ ստեղծման պահից ի վեր Կարեն Անդրեասյանի՝ որպես ՄԻՊ-ի կողմից բարձրաձայնած հիմքով, այն է՝ կոռուպցիայի դեպքով, համակարգից որևէ դատավոր 5 տարվա ընթացքում չի հեռացվել, իսկ վերջին ԲԴԽ թրենդային որոշումները կապված են ծանրաբեռնվածության հետևանքների հետ, որպիսի մեղավորությունը հենց ԲԴԽ-ինն է առաջին հերթին, ապա նաև գործադիր և օրենսդիր մարմիններինն է, հետևապես «անիրավ» դատավորների մասին խոսելը հերթական իշխանահաճո կեղծ գովազդային հոլովակ է:

- Նա նաև նշեց, որ գործող 280 դատավորներից 144-ին նշանակել են հեղափոխությունից հետո։ Կիսո՞ւմ եք Անդրեասյանի ոգևորությունը՝ կապված այդ դատավորի ազնվության և անկաշառության հետ։

- Ես հիմնականում չեմ ճանաչում նորանշանակ դատավորներին, բայց իրենց բարի խորհուրդ կտամ. մի խաբնվեք։ Այն, ինչ սպառնում է բոլոր դատավորներին, սպառնում է նաև ձեզ։ Դուք ոչ ավելի խելացի եք, ոչ ավելի ազնիվ, ոչ էլ ավելի արդար, քան գործող դատավորները, ուղղակի դուք ավելի երիտասարդ ու միամիտ եք, ուստի հավատում եք ձեզ նշանակողների փառաբանություններին ու պաթոսային խոսքորին։

- Անդրեասյանը դատավորներին առաջարկել է «Դատավորի օր» ընտրել, Դուք ո՞ր օրը կառաջարկեիք և ինչու։

- Հաշվի առնելով ԲԴԽ ներկայիս կազմում ընդգրկված անդամների պարոն Մակյանի ասած համապարփագ կոնսենսուսի և միակածության արձանագրումը Խորհրդում, առաջարկում եմ դատավորի օր նշանակել ԲԴԽ նախագահ պարոն Կ. Անդրեասյանի ծննդյան օրը: Ավելի լավ տարբերակ ըստ ինձ չկա:

- Դատավորների միության նախագահը դատավորներին ուղղված կոչում նշել էր, «Դատավորներին Դիլիջանում, այնուհետև Ջերմուկում՝ առանձին և փակ հանդիպումների ընթացքում ԲԴԽ նախագահն արգելել է առանց համաձայանեցնելու շփումներ ունենալ ԶԼՄ ներկայացուցիչների հետ»: Ձեր լիազորությունները այս պահանջին չենթարկվելո՞ւ համար դադարեցրեցին, Ձեր և Անդրեասյանի միջև տեղի ունեցած զրույցը, որի համար էլ Անդրեասյանը չմասնակցեց ՁԵր վարույթի քննարկմանը՝ հենց այս բովանդակության էր:

- Առնչվում էր նաև դրան:

- .Մտավախություն չունե՞ք, որ «Խոսնակների ցանցի» ներդրմամբ, այսուհետ, դատավորների հարցազրույցները նախ կգրանքննվեն ԲԴԽ-ի կողմից, նոր միայն կհասնեն լրագրողներին, քանի որ բոլոր հարցազրույցները այսուհետ կազմակերպվելու են ԲԴԽ խոսնակի միջոցով:

- Խոսքի ազատությունը սահմանադրական և միջազգայնորեն ընդունված մարդու անխզելի իրավունք է: Շարունակելու են խոսել այն դատավորները, որոնք խոսել են մինչ այդ: Իսկ ԲԴԽ-ի ստեղծած սահմանադրական իրավունքի իրականացման արգելքները անպայման կարժանանան միջազգային կառույցների գնահատականի:

Ամենից շատ դիտված

15:07 Գեղարքունիքում 3 կանայք սարում կայծակնահարվել են. 1-ը տեղում մահացել է, 2-ը՝ հոսպիտալացվել. shamshyan.com
22:11 Սպանություն՝ Օձունում. տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրոջ՝ գլխի շրջանում վնասվածքներով մարմինը. shamshyan.com
13:40 Նոր մանրամասներ. Օձունում փոցխով սպանված տղամարդն ուներ կին ու երեխաներ
17:00 Կայծակից մահացած 59-ամյա կինը Սարուխան գյուղից էր․ նոր մանրամասներ 
11:10 Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
21:00 Փաշինյանի տիկտոկյան էջը վարող Ռուպր Դավոն գրանցվա՞ծ աշխատող է․ Արայիկ Հարությունյանը համառորեն չի պատասխանում
13:00 Ինչ են թաքցնում ժողովրդից․ Փաշինյանն ուզում է հրաժարակա՞ն տալ, թե՞...
08:54 Ինչպիսի ցինիզմ. Աննա Հակոբյանը Արցախի խորհրդանիշով վզնոց է կրում
16:02 Բերման էր ենթարկվել «Արարատի» նախկին անվանի ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանը
16:30 Սենսացիա. Փաշինյանը հանել է Սարդարապատում դրված բոլոր ծաղկեպսակները, որ իրենը դնի