Ներքին 4 տարի առաջ - 17:32 02-06-2022

Դատախազը միջնորդել է Զարուհի Փոստանջյանին մեղավոր ճանաչել և նշանակել տուգանք

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ այսօր մեղադրող դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի գործով։

Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանը Oragir.news-ին փոխանցեց, որ մեղադրողը միջնորդել է Փոստանջյանին մեղավոր ճանաչել եւ տուգանք նշանակել 100 հազար դրամի չափով։ Նա նշեց, որ հաջորդ նիստին, որը նշանակվել է հուլիսի 1-ին, իրենք պետք է պաշտպանական ճառով հանդես գան։

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մարտի 15-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի թիվ 66 շենքին հարակից տարածքում գտնվող պուրակում տեղադրված «Սողոմոն Թեհլերյանի» արձանի մոտ հասարակության բազմաթիվ անդամների ներկայությամբ ունեցած ելույթի ընթացքում, ՀՀ-ում հետապատերազմյան իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ անձանց խմբի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը, սպանությունը, հրապարակայնորեն արդարացնող կոչեր:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը