Ներքին 3 տարի առաջ - 22:38 23-03-2023

ՍԱՏՄ-ն չի հասցնում «Հետք»-ի հետևից. կաթնաշոռը մարսեն, հետո թթվասերը կստուգեն

«Հետք»-ը, շարունակելով սննդամթերքի փորձաքննությունների շարքը, 2023թ. մարտի 2-ին փորձաքննության է ներկայացրել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ։ Ընդհանուր 10-ից միայն 2-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ Դրանք են «Թամարա» և «Անի» ապրանքանիշերի կաթնաշոռները։ Մարտի 2-ին «Հետք»-ը փորձաքննության էր ներկայացրել նաև տեղական արտադրության թթվասերի 10 նմուշ, որոնց արդյունքը հրապարակվեց երեկ։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, մասնավորապես՝ աղիքային ցուպիկ և խմորասնկերի բարձր քանակ։

«Սկզբում կաթնաշոռի մեջ էին խախտում հայտնաբերել, հիմա էլ թթվասերի, ես կարծում՝ են իրենք միաժամանակ վերցրել էին և կաթնաշոռը և թթվասերը, բայց թթվասերը մի փոքր ավելի ուշ են հրապարակել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ անդրադառնալով հետքի ուսումնասիրությանը։

Հարցին, թե ՍԱՏՄ-ն ինչ քայլեր է ձեռնարկել խախտում հայտնաբերված ընկերություններում, Հարությունյանն ասաց. «Մենք կաթնաշոռի մասով բոլոր կազմակերպություններում ստուգում ենք սկսել, նաև թթվասերը կնայենք այն չորս ընկերություններում, որտեղ արձանագրվել են խախտումներ»։

Հարությունյանը հավելեց, որ այս մասով հրապարակում նախկինում էլ են տվել։

«Մենք այդ մասին հրապարակում նախկինում էլ արել էինք, որ փորձաքննությունը տևում է 7-10 oր, արդյունքները լինելու դեպքում կհրապարակենք»։

Հարցին, թե ստուգումները երբ են սկսել, Հարությունյանը պատասխանեց, որ ստուգումները սկսել են այս երեքշաբթի օրվանից։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում