Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:24 22-03-2023

Կաթնամթերքի շուկայում էլի խախտումներ կան. «Հետքը» նոր բացահայտումներ է խոստանում

«Հետք»-ը, շարունակելով սննդամթերքի փորձաքննությունների շարքը, 2023թ. մարտի 2-ին փորձաքննության է ներկայացրել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ։ Ընդհանուր 10-ից միայն 2-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ Դրանք են «Թամարա» և «Անի» ապրանքանիշերի կաթնաշոռները։

Օragir.News-ի հետ զրույցում ուսումնասիրության հեղինակ Տաթև Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե կատարված աշխատանքից և բացահայտումից հետո որևէ ճնշում փորձե՞լ են ապրանքանիշների ներկայացուցիչները կիրառել, ասաց․ «Նման բաներ չեն եղել, «Աշտարակ կաթ»-ն է հարցումներ արել, տվյալներ ուզել, այդ տվյալները հոդվածում տեղադրված են, և մենք կտրամադրենք դա»։

Բայց «Հետք»-ը չի բավարարվել միայն կաթնաշոռի ուսումնասիրությամբ, ուսումնասիիրություն է անցկացրել նաև որոշ ապրանքատեսակների թթվասեր ապրանքանիշում։

Խաչատրյանը մեզ հետ զրույցում, խոսելով թթվասերի փորձաքննության արդյունքներից, ասաց, որ այդ փորձաքննության արդյունքներն էլ կան, բայց նյութը դեռ չի հրապարակվել, առաջիկայում կհրապարակվի»։

Հարցին, թե այդտեղ է՞լ են խախտումներ հայտնաբերվել, Խաչատրյանը հաստատեց։

Փորձաքննության ենթարկվել են այն ապրանքատեսակները, որոնց ապրանքանիշը առկա է լուսանկարում։


Հարցին, թե հանրության կողմից ինչ արձագանքներ են ստացել, Խաչատրյանն ասաց, որ միայն դրական արձագանք է ստացել։