Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությանը։
Հաղորդվում է, որ Էրդողանը և Հերցոգը քննարկել են թուրք-իսրայելական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Հեռախոսազրույցի ընթացքում Հերցոգը Էրդողանին շնորհավորել է Ռամադանի, իսկ Էրդողանը Հերցոգին՝ Պասեքի (հրեական զատիկ-խմբ) տոնի կապակցությամբ, որը հրեաները նշում են ապրիլին։
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Իսրայելի նախագահ Հերցոգին՝ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ ցուցաբերած համերաշխության և աջակցության համար։ Նա նշել է, որ իրենք վճռական են տրամադրված՝ ամրապնդելու Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները։
Թուրքիայի նախագահը միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնել, որ Ռամադանի օրերի մոտենալուն զուգահեռ Հորդանան գետի արևմտյան ափին հարձակումների և բռնության թիվն աճել է։ Նա միևնույն ժամանակ Իսրայելի նախագահին կոչ է արել պահպանել Մեսջիդ Աքսայի պատմական կարգավիճակը և քայլե ձեռնարկել՝ հոգևորականության նկատմամբ առկա վտանգները կանխելու համար։