Արտաքին 3 տարի առաջ - 13:00 17-03-2023

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել. Մոսկվան և Բաքուն հեռախոսազրույցի վերաբերյալ տարածել են նույն հայտարարությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցառումների իրականացումը՝ հիմնված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերի վրա։

Բացի այդ կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտային-լոգիստիկ և տնտեսական հարաբերությունների զարգացման շուրջ։

Հատկանշական է, որ հեռախոսազրույցի վերաբերյալ ռուսական կողմը տարածել է գրեթե նույն հայտարարությունը՝ բացառությամբ այն հատվածի, որ հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ, որի մասին ոչինչ չի նշվում։

«Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցառումները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար