Մամուլ 3 տարի առաջ - 08:17 16-03-2023

Ո՞ւմ է պետք նման «շարունակությունն» ու «տրամաբանական ավարտը»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խորհրդային ժամանակների մի քայլերգ կար՝ հանրահայտ Իոսիֆ Կոբզոնի կատարմամբ: Ասում էր՝ հեղափոխությունն ունի սկիզբ, հեղափոխությունը վե՛րջ չունի: Հիմա մերն է, ավելի ճիշտ՝ «քայլողներինը»: Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բա՝ «հեղափոխությունը չի հասել իր տրամաբանական ավարտին, հեղափոխությունը շարունակվում է»: Այս դեպքում իսկապես կարելի է ասել՝ էդ մեզ սպառնո՞ւմ ես: Չէ՛, լո՞ւրջ: Բոլորս էլ գիտենք, տեսնում ենք, որ «հեղափոխությունը», ազգի ու պետության գլխին թափվող շարունակական փորձանքների տեսքով ու որպես մի հավաքական պատուհաս, շարունակվում է:

Թե բա՝ «փլուզվող աշխարհ», «փլուզվող շենք», չմոռանանք՝ «ակը տակից թռած ավտո»: Իրավիճակում, կամ ավելի տեղին է ասել՝ մղձավանջի, եթե կուզեք՝ քպղձավանջի պայմաններում, որի մեջ հայտնվել ենք, հայտարարել, թե՝ «հեղափոխությունը շարունակվում է», նույնն է, թե ասես՝ «պատուհասը շարունակվելու է»: Թեպետ, երևի դա էլ նկատի ուներ, ասելն էլ ինչպե՞ս է լինում: Նիկոլ Փաշինյանի մի քանի ժամանոց ճապաղ ասուլիսի հիմնական միտքն այն էր, որ փորձանքներն ու կորուստները շարունակվելու են: Այո, տեսնում ենք, որ «հեղափոխությունը շարունակվում է»: Եվ քանի դեռ «հեղափոխությունը շարունակվում է», «ապագա» չի լինելու, առնվազն Հայաստանի, Արցախի ու հայության համար: Չի՛ լինելու, որովհետև այդ «հեղափոխության» գլխավոր թիրախը Հայաստանն ու Արցախն են, նպատակը՝ Հայաստանն ու Արցախը կործանելն է:

Քանի դեռ վերջնական կործանումը արձանագրված չէ, իսկ «շարժիչ ուժն» էլ ղեկի մոտ է, «հեղափոխությունը շարունակվելու է»: Այսինքն՝ շարունակվելու են աղետները, մահերը, կորուստները: «Պրոֆեսիոնալ հեղափոխականներին» (այսինքն՝ իրենց համար «հեղափոխությունը» մասնագիտություն է, ապրուստի միջոց) նման շարունակությունը պետք է, դա իրենց հացուջուրն է: Բայց երկրի հետ կործանվող մնացյալի՞ ինչին է պետք այդ մահաբեր ու երկրաքանդ «հեղափոխության» շարունակումն ու «տրամաբանական ավարտը», թող յուրաքանչյուրն ինքնուրույն հետևություն անի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը
21:37 Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»