Ներքին 3 տարի առաջ - 18:43 15-03-2023

Վերջին շրջանում մեր կյանքից հեռացել է փշալարը, չկա, ժանգոտել է, սա ոստիկանության կարևոր ձեռքբերումներից մեկն է․ Անդրանիկ Քոչարյան

Ոստիկանական ուժերը բարդագույն խնդիրների միջով են անցել, և հատկապես 44-օրյա պատերազմից հետո մեր երկրի կայունության պահպանման հարցում հատուկ ուժերը կարողացել են նույնիսկ հատուկ միջոցների համարյա սահմանափակ կիրառմամբ լուծել այս խնդիրը՝ պատ կազմելով անօրինականությունների հետագա զարգացումները կանխելու համար։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի ղեկավար, իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Վերջին շրջանում մեր կյանքից կարծես թե հեռացել է փշալարը, փշալարը մեզ ուղեկցել է տարիներ շարունակ, հիմա չկա, ժանգոտել է, սա կարևոր ձեռքբերումներից մեկն է»,- ասաց Քոչարյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելմանը։ «Դեղեր են մտնում մաքսակետերով, որտեղ անվերահսկելի է դա, մարդը օրինակ իր հիվանդ բարեկամին դեղ է ուղարկում, ինչ գիտես ինչ է մեջը, այդ ծավալը հնարավոր չէ ստուգել։ Ձևերը գտել են, մանրացնում են, «բառիգներից» դարձել են IT ոլորտի մասսնագետ «բառիգներ», պետք է միջոցներ ձեռնարկենք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում