Ներքին 3 տարի առաջ - 22:15 07-02-2023

Ընդդիմությունը շատ կարևոր տեղեկատվություն ստացավ․ Անդրանիկ Քոչարյան

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել «Հասարակական հետաքրքրություն ներկայացնող ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ թեմայով» փակ քննարկում, որին մասնակցում էր նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նիստի ավարտից հետո ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա նշել է, որ գոհ է քննարկումից․ «Ընդդիմությունը ծանոթացավ այն ծրագրերին, որին դեռ ծանոթ չէր, նաև շատ կարևոր տեղեկատվություն ստացավ, որը, կարծում եմ՝ իրենց առողջ մտածելու տեղիք կտա»։

Հարցին՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողների մահվան դեպքի վերաբերյալ քննարկում ունեցա՞ն, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ոչ․ «Այդ քննարկումները չունեցանք, մենք քննարկում ունեցանք, թե ինչպիսի նման վտանգավոր օջախներ կան, և ինչպես պետք է դա հաղթահարել։

Կարծում եմ՝ ընդդիմության կողմից նախաձեռնած այսօրվա քննարկումը միտված էր՝ իրենց ուսումնասիրությունների քննարկման առարկան ՊՆ-ի հետ իրականություն դարձնեն, որը տեղի ունեցավ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում