Ներքին 3 տարի առաջ - 17:40 13-03-2023

ԵՊՀ-ն ինչպես միշտ դիրքորոշում չունի

Գևորգ Պետրոսյանը մեր հիմնական աշխատողը չէ, նա ժամավճարով արտաքին համատեղությամբ դասախոս է։ Ըստ այդմ՝ դիրքորոշում չունենք ու հայտարարություն չենք տարածի։ Այս մասին Օragir.News-ի հետ զրույցում ասաց ԵՀՊ մամլո խոսնակ Քնար Մուրադյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԵՊՀ-ն դիրքորոշում չի հայտնում դասախոսի նկատմամբ տեղի ունեցած միջադեպի հետ կապված, որի արդյունքում Պետրոսյանը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել։

Արդյոք ԵՊՀ-ն կիսում է մտահոգությունը, որ նախկին պատգամավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում։

Նշենք, որ ԵՊՀ-ում նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի համար էլ չունեին հայտարարություն, այն ժամանակ, երբ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով, 34 միլիոն դրամի ենթադրյալ վատնում կատարելու համար։

Այս մեղադրանքը համարվում էր ամոթալի։ Սիմոնյանը գործի քննության ընթացքում մահացավ սրտի կաթվածից։

Ամենից շատ դիտված