Ներքին 3 տարի առաջ - 16:57 03-03-2023

Գյուղում լավ, հարգված տղա էր, չգիտենք՝ ինչ եղավ այդ տղայի ուղեղի հետ, դպրոցի տնօրենը՝ գողություն արած պարեկի մասին

Այնքան խելացի, գրագետ տղա է, հրաշալի ընտանիքի անդամ է, ամբողջ գյուղը շոկի մեջ է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ժաննա Ավետիսյանը՝ անդրադառնալով գողության արած պարեկ, կապիտան Ռաֆիկ Հայրապետյանին, ով անցած գիշեր Կարբի գյուղում փորձել է բնակարանից գողություն կատարել:

«Լավ, հարգված տղա էր, ոստիկանության աշխատող էր, բայց տեսեք՝ ինչ եղավ։ Ամբողջ Կարբին իրեն սիրում էր։ Հիմա շոկի մեջ ենք։ Դպրոցում շատ լավ էր սովորում, բացարձակ գերազանցիկ էր, հետո ֆիզկուլտինստիտուտ ընդունվեց, շատ լավ ավարտեց, բանակ ծառայեց, չգիտենք՝ ինչ եղավ այդ տղայի ուղեղի հետ։ Ամբողջ դպրոցի կոլեկիվն էլ արդեն 2 օր է քննարկում է այս դեպքը, ու ոչ մեկ չի ուզում հավատալ»։

Դիտարկմանը, թե Գյումրիում, որպես պարեկ էր աշխատում, ասում են, թե ցինիկ պահվածք է ունեցել՝ նա պատասխանեց․ «Չէ՜, բացարձակ, ինքը էդպիսի տղա չի, չի ունեցել նման պահվածք, հարգալից, ամեն մեկին հասնող։ Չենք հասկանում՝ ինչ է կատարվել»։

Կինը պատմեց նաև, որ Հայրապետյանը մտել է իր տան հարևանությամբ բնակվող բոլոր տները։ «Բոլորին էլ ծանոթ էր, գյուղում բոլորս էլ իրար ազգուտակով ճանաչում ենք, մեծ գյուղ չի։ Իր երեխաներն էլ մեր դպրոցում են սովորում, կինը մանկավարժ է, ծնողները խելոք, աշխատող գյուղի մարդիկ են, ոչ մեկի հավատը գյուղում չի գալիս, եթե անձամբ իրեն չբռնեին, կասկած անգամ չէր լինի։ Ոնց խաբեմ, ասեմ՝ խուժան է եղել, եթե որևէ վատ բան չի եղել։ Բնական է, որ հիմա կարծիքները փոխվում է, բայց հիմա էլ խոսում են ու չեն հավատում, որ էդ ընտանիքի անդամը կարող է լինել»։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ