Ներքին 3 տարի առաջ - 18:16 02-03-2023

Գողություն կատարած պարեկը Գյումրիում հայտնի է իր ցինիկ պահվածքով

«Մի քանի անգամ Գյումրիում միջադեպեր են եղել պարեկի շատ վատ, ցինիկ պահվածքի հետ կապված»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ անդրադառնալով Շիրակի մարզի պարեկային ծառայության սպա, կապիտան Ռաֆիկ Հայրապետյանին, ով այս գիշեր Կարբի գյուղում փորձել է բնակարանից գողություն կատարել:

«Պարեկը՝ Ռաֆիկ Հայրապետյանը, ծնունդով Աշտարակից է, աշխատում էր Շիրակի մարզի գումարտակի առաջին դասակում։ Մոտ մեկ տարի է, որ Պարեկային ծառայությունում է աշխատում։ Իմ ունեցած տվյալներով՝ գողության պահին նրան հայտնաբերել են տան բնակիչները, և մինչև ոստիկանության գալը՝ համագյուղացիների հետ ծեծի ենթարկել նրան»,-ասաց նա:

Պողոսյանը հայտնեց, որ գողություն կատարած պարեկն այս պահին գտնվում է հիվանդանոցում, նրան վիրահատել են. «Ունի ոտքի կոտրվածք, քանի որ կամ 2-րդ հարկի լուսամուտից կա՛մ թռել է, կա՛մ ընկել, կա՛մ էլ գցել են: Գլխի վրա էլ ինչ-որ բաց վերքեր ունի: Իմ ունեցած տվյալներով՝ նա հիմա ձերբակալված է, ոստիկանության ուղեկցող խումբը հիմա հսկում է հիվանդասենյակը: Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել գողության հատկանիշներով»:

Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ պարեկը կասկածվում է ևս 8 բնակարանային գողություն մեջ:

«Վերջերս մի քաղաքացի բողոքել էր, որ պարեկն իրեն քաշքշել էր, այդ քաղաքացին էլ բանակում վիրավորված 2 ոտքը կորցրած տղա էր, ում այս պարեկը մոտեցել, քաշքշել ու իրեն ավելորդություններ է թույլ տվել»,-նշեց Պողոսյանը:

Լուսանկարը՝ Ռաֆիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում