Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:29 03-03-2023

Հայաստանում ապրելն արդեն իսկ տիտանական ջանքեր է պահանջում մարդուց․ Վահե Հովհաննիսյան

Պարտությունից հետո և թուրքի հաջորդ պոտենցիալ ներխուժումից առաջ հայկական քաղաքական միտքը ծայրաստիճան ամլացել է։ Վերականգնման որևէ իրատեսական գաղափար դաշտում առայժմ չի երևում։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է. «Հայաստանում ապրելն արդեն իսկ տիտանական ջանքեր է պահանջում մարդուց։ Բացի սոցիալական և սուր անվտանգային խնդիրներից, կա անհեռանկարայնության ճնշող զգացումը։
Հայաստանը պետք է հանել կործանարար ներկայի և անցյալի անվերջ կռվի ճիրաններից։ Մեր երկիրը ապագա է ուզում։ Մեր քաղաքացուն և ժողովրդին ապագա է պետք։

Մենք ունենք որակյալ, ակտիվ հանրային-մարդկային ռեսուրս, որն ունակ է ձևակերպել նոր տեսլական, որը կարող է, որպես սերունդ, վերցնել պատասխանատվությունը ու նոր էջ բացել Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Սա առայժմ չի արվում։

Մենք լավ չեն պատկերացնում ժողովրդի մոլորվածության և իրականությանը տոտալ չտիրապելու ծավալները։ Իր գլխին գալիք ծայրահեղ վտանգների մասին խավարի մեջ է հայ հասարակությունը՝ ինչպես միշտ, գրեթե բոլոր դարերում։ Իսկ երբ չի լինում նոր բովանդակային առաջնորդություն, պետությունը դառնում է անմիտ, անհեռանկար։ Մեր տարածաշրջանում դա միշտ վերջանում է աղետով։

Իշխանությունը Հայաստանը տեղավորել է Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետում։ Հայաստանը դարձել է տարածաշրջանի «Բախմուտը»։ Բայց մեր հասարակությունը սա չի հասկանում, որովհետև գրագետ, մարդկային լեզվով ու ճիշտ պատկերացումներով բացատրողի ինստիտուտը չկա։ Անհատներ կան, ձևաչափը չկա։ Ուրեմն, որպես առաջին քայլ, դա պետք է ստեղծել»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին