Ներքին 3 տարի առաջ - 16:58 02-03-2023

Եվրոպացի պաշտոնյան ինձ ասաց, որ Փաշինյանը վաղուց բանակցում է «Արցախն Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ․ Հայկ Մամիջանյան

«Եթե պարոն Աշոտյանը չի նշել աղբյուրը, ես, բնականաբար, նույնպես չեմ նշի, բայց մեկ այլ պատմություն կասեմ, որի մասին պարոն Աշոտյանն իր ուղիղ եթերում ակնարկեց։ Մի փոքր փակագծերը կբացեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հրապարակած ՀՀ-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» դրույթներին և Արմեն Աշոտյանի պնդմանը, որ ըստ ԵՄ մի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Արցախի մասին պետք է մոռանանք, որովհետև Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ համաձայնել է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն։

Հայկ Մամիջանյանը նշեց․ «Բարձրաստիճան եվրոպական մի պաշտոնյա մեզ հետ հանդիպման ընթացքում, իմ ելույթից հետո, որը վերաբերում էր Արցախի կարգավիճակին, ինքնորոշման իրավունքին ու անվտանգային այլ կարևոր կետերի,ուղիղ տեքստով ասաց հետևյալը՝ մենք Ձեր դիրքորոշումները գիտենք ռելևանտ չեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն որևէ բանակցություն չի տանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Եթե որևէ մեկը փորձի դա հերքել, թող պատրաստվի, որ անուններ են հնչելու։ Ես այս խոսքերի համար կրում եմ պատասխանատվություն, Հայաստանի դատական համակարգն էլ իրենց «փեշքեշ», թող դատի տան։ Տարբեր տրամաչափի անվտանգային երևույթներ, նկատի ունեմ Արմեն Գրիգորյանին, փորձում են անտաղանդ կերպով հերքել Արմեն Աշոտյանի ներկայացրած փաստաթուղթը, որ ներկայացնում է այս պահի բանակցային տամաբանությունը։ Դե հիմա թող գնան փորձեն սա հերքել։ Սա հերքել հնարավոր չէ, որովհետև հանդիպմանն այլ պատգամավորներ էլ են ներկա եղել»։

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ իշխանությունը լղոզում է իրականությունը՝ պնդելով, թե կողմ են այնպիսի միջազգային մեխանիզմի կիրառմանը, որով Բաքուն և Ստեփանակերտը կերկխոսեն արցախահայության իրավունքների և անվտանգության մասին․ «Երբ խաղաղության պայմանագրի դրույթները հրապարակվեն, հիմիկվանից պատրաստվեք, որ ՔՊ-ականներն ու Փաշինյանը երեսը փրկելու փորձեր են անելու։ Մի տասը եզրույթ կարող եմ ասել, որով փորձելու են դա անել»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը