copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:21 20-04-2022

Գուցե սխալվում ենք, երբ ասում ենք, որ Արցախն Ադրբեջանի կազմում հեռանկար չունի, ունի՝ Նախիջևանի հեռանկարն ունի. Խոսրով Հարությունյան

Ես ուզում եմ, որ շատ հստակ լինի. Ազատության հրապարակում հավաքված մարդկանց նպատակը իշխանափոխությունը չէ, դա պայքար չէ աթոռի համար, մարդիկ հրապարակում են մեկ պահանջով՝ փրկել հայոց պետությունն ու պետականությունը, կանխել այն քայլերը, որ կարող են կործանարար լինել Արցախի ու Հայաստանի համար: Իշխանափոխությունը միայն միջոց է՝ հասնելու այդ նպատակին: Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ միանում է Ազատության հրապարակում հնչող պահանջներին:
Անդրադառնալով խաղաղության օրակարգին՝ Հարությունյանն ասաց, որ վաղ թե ուշ մենք պետք է հասնենք նրան, որ Հայաստանն ու Արցախը տարածաշրջանում ապրեն կայուն, անշրջելի անվտանգության տեսանկյունից հնարավորություններով. «Այսինքն՝ մենք պետք է հասնենք նրան, որ կարողանանք խաղաղ ապրել և զարգանալ: Այդ նպատակին հասնելը հապճեպ, Ադրբեջանի կողմից առաջադրված 5 կետերը անվերապահ ընդունելու ճանապարհով խաղաղության պայմանագիր կնքելը չէ, Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները ընդունելը չէ: Խաղաղության պայմանագիրը, այն էլ այն պայմանններով, որ առաջարկում է Ադրբեջանը, իրավական և քաղաքական առումով միանգամայն պարարտ ու հիմնավոր հող է նախապատրաստում ռուս խաղաղապահների՝ Արցախից հեռանալու համար»:
Նա ընդգծեց, որ խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում, առավել ևս՝ եթե մենք ճանաչենք Արցախը Ադրբեջանի կազմում, հարց է առաջանալու, թե ինչու են ռուս խաղաղապահներն այնտեղ:
«Ընդ որում՝ այդ հարցը ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան կդնեն, այլև Փաշինյանի ասած՝ միջազգային հանրությունը, ու վախենամ՝ նաև Փաշինյանը միանա այդ պահանջին: Բայց, ասացեք խնդրեմ, այս պահին որն է արցախահայության անվտանգության հիմնական գրավականը, եթե ոչ ռուս խաղաղապահների առկայությունը Արցախում: Մի՞թե պարզ չէ, որ նրանց հեռանալը բերում է նոր սպառնալիք արցախահայության գլխին, հայաթափության սպառնալիք: Ընդ որում՝ այդ սպառնալիքների մասին հենց Փաշինյանն է խոսում՝ ասելով, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում լայնածավալ ռազմական գործողությունների համար: Ասում է, որ էթնիկ զտումների քաղաքականությունից Ադրբեջանը չի հրաժարվել, ու այս պայմաններում մենք խոսում ենք Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու ու խաղաղության պայմանագրի մասին, այս խաղաղության պայմանագի՞րն է փրկելու Արցախը:
Միգուցե իրականում սխալվում ենք, երբ ասում ենք, որ Արցախն Ադրբեջանի կազմում հեռանկար չունի, ունի իհարկե՝ Նախիջևանի հեռանկարն ունի, արցախահայությանը նույն հեռանկարն է սպասվում, ինչ Նախիջևանի հայությանը: Կորցնել Արցախը նշանակում է սպառնալիքի տակ թողնել ամբողջ Հայաստանը»,- ընդգծեց Հարությունյանը:
adv_banner

Ամենից շատ դիտված

15:15 Ռուբեն Հախվերդյանը թող իր խմիչքների մասին մտածի․ Արամո
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
23:43 Օրինախախտ «յաշիկավարները» ՔԿ-ի «քթի տակ» սպասում էին, թե երբ են Արաբկիրի թաղապետին տեղափոխելու դատարան․ shamshyan.com
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
18:00 Կարիճներն իրար են գզռտում․ Արսեն Թորոսյանը Նիկոլի օրինակով ուժայիններին շանտաժ է անում
14:40 Դիլիջանում ավտովթարից վիրավորված 2 և 4 տարեկան երեխաներին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ
23:25 Ինչո՞ւ է ՔՊ-ականը հայելու մեջ ցնցոտիավոր ջադու տեսնում
22:08 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծեծի ենթարկված օտարերկրացին հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
10:11 Մոտ 3 օր առաջ Օմոն-ը, ոստիկաններն ու մոտ 30 ախրանիկներ լցվեցին բակը․ Ազատության 12 շենքի բնակիչ

Ձեզ գուցե հետաքրքրի