Մամուլ 3 տարի առաջ - 08:25 01-03-2023

«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի օբյեկտները՝ իշխանությունների սիրելի վայր. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող օբյեկտները դարձել են պետական գերատեսչությունների սիրելի վայրերը: Բանն այն է, որ ներկայացուցչական ծախսեր, այսինքն՝ պատվիրակության համար ճաշը կամ ընթրիքը պետական գերատեսչություններից շատերը կազմակերպում են հենց այս ընկերության կողմից շահագործվող օբյեկտներում: Օրինակ՝ Պետական եկամուտների կոմիտեն այս ընկերության հետ պայմանագիր է կնքել 123 հազար դրամի չափով, որի շրջանակում պաշտոնական ճաշ է կազմակերպել 10 անձի համար: Մեկ անգամ էլ Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպել է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննության ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլիի գլխավորած պատվիրակության համար հյուրասիրություն՝ 125 հազար դրամի չափով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այնտեղ կազմակերպվել է ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի տարածաշրջանային ծրագրի շրջանակներում աշխատաժողովի համար Հայաստան ժամանած անձանց պաշտոնական ճաշը: Այս պայմանագիրը կնքվել է փետրվարի 16-ին: Ազգային ժողովն էլ փետրվարի 9-ին 15 միլիոն դրամի մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքած եղել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ: Այդ գումարով նրանք մի քանի ռեստորաններում են հաշիվ փակած եղել, եւ այդ բոլոր ռեստորաններն էլ պատկանել են նույն ՍՊԸ-ին»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա