Ներքին 3 տարի առաջ - 18:56 27-02-2023

Քաղաքում ամեն ինչ սև է, Մարտի մեկի զոհերի հուշակոթողն էլ թող լուսավոր լինի. հեղինակ

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը գրեթե պատրաստ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը և լուսանկար հրապարակել արձանից:

Oragir.News-ը զրուցել է քանդակի հեղինակ Ալբերտ Վարդանյանի հետ՝ հարցնելով, թե ինչու է արձանի ընտրությունը կանգ առել հենց ոսկեգույնի վրա, պատասխանեց. «Արձանը քանդակելու առաջարկը ստացել եմ քովիդից առաջ։ Շատ վաղուց։ Կոնկուրս հայտարարվեց, պատերամից առաջ էր, չէր ստացվում տեղադրել, որովհետև երկիրը սպանեցին։ Արձան է էլի, դրվել է էլի։ Ամեն ինչ չէ, որ սև պետք է լինի, այդ ինչ որ եղել է, լուսավոր կյանքի ապագայի համար է, սովորաբար մարդն ինչ անում է, ձգտում է լավին, լուսավորին, իսկ ոսկեգույնը հենց դրա խորհրդանիշն է։ Խորհրդանիշ, որպես այդպիսին, ես այդպես եմ հասկանում, որ մեր քաղաքում հիմա ամեն ինչ սև է. սև քանդակներ, սև ամեն ինչ։ Դա լուսավորի խորհրդանիշն է, լույսը, եթե լույսի խորհրդանիշը սպիտակ լիներ, սպիտակ կանեինք։ Այլ ասոցացիաներ էլ չկան ոսկեգույնի հետ»։

Հարցին, թե կարո՞ղ է հիմա, երբ 2008-ի ընդդիմությունը իշխանություն է, ազդեցության ու հակազդեցության տեղերը փոխվել են, պատասխանեց. «Ես հիմա աշխատանքի մեջ եմ, դժվար հարցեր եք տալիս, դժվար կարողանամ այդ հարցին պատասխանել։ Քաղաքականացնում ես հարցազրույցը։ Արձանը դրած է, էլի, մնացածը դուք որոշեք։ Սրանք համաշխարհային խնդիրներ են, մնացածը դուք որոշեք։ Քաղաքականացնել պետք չէ, ուղղակի փոքր հատված մեզ հետ կապ ունի։ Ամբողջ աշխարհում հակամարտություն չէ՞, Ուկրաինայում, Ռուսաստանում հակամարտություն չէ՞։ Մեր ցանկությունը դրանով այն է, որ աշխարհում վատ բաներ չլինի, կռիվ չլինի։ Այդ հակամարտությունները միշտ էլ լինելու են, անգամ երկու մարդ, երբ իրար հետ քայլում են, կարող են հակամարտության մեջ մտնել։ Աշխատանքն արդեն ավարտվել է, ամսի մեկին, կարծում եմ, Մյասնիկյանի արձանի մոտ չեն դնի, այլ այստեղ կբերեն արդեն»։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի բյուջեից մոտ 2 միլիոն դրամ էր հատկացվել 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցման համար: Այն կանգնեցվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց