Ներքին 3 տարի առաջ - 13:30 27-02-2023

Բազում թափուր հաստիքներ նախագահի աշխատակազմում

Նախագահի աշխատակազմում բազում թափուր հաստիքներ կան։
Համենայն դեպս, նախագահականի կայքում աշխատակազմի տարբեր գերատեսչություններում պաշտոնյաների անուններ չկան։

Եթե սա լիներ կայքում տեղեկատվությունը չթարմացնելու անփություն, ապա թերևս վերջին նշանակումները ևս տեղ չէին գտնի կայքում, ինչպես, օրինակ, Դերենիկ Դումանյանի՝ խորհրդական նշանակվելը, Աղասի Մարգարյանի՝ Հասարակայնության հետ կապերի ղեկավար դառնալը։

Եվ այսպես, նախագահը չունի աշխատակազմի ղեկավար, չունի ռեֆերենտներ, արտաքին և արարողակարգի բաժնի պետեր, մշակութային և սոցիալական նախաձեռնությունների, ռազմավարական նախաձեռնությունների և վերլուծությունների, առաջին, ներքին աուդիտի բաժնի ղեկավարներ։

Իհարկե, դատելով այս ինստիտուտի խիստ ձևական լինելը՝ թերևս վաղուց ժամանակն է կրճատել այս ուռճացված աշխատակազմը և տնտեսել պետության գումարները։ Բայց մյուս կողմից էլ՝ տարակուսելի է, որ անգամ ոչինչ չանելու կամ քիչ աշխատելու պարագայում նախագահի աշխատակազմում որևէ պաշտոն զբաղեցնելը գրավիչ չէ։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ