Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:15 09-01-2024

Ժաննա Անդրեասյանը միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին առաջարկել է զբաղեցնել այ հաստիքներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին, որոնք հանրակրթական ուսումնական հաստատություններում մանկավարժական գործունեությունը շարունակելու հնարավորություն չեն ստացել՝ հաշվի առնելով «Հանրակրթության մասին» օրենքի պահանջն ու կամավոր ատեստավորման արդյունքները:

ԿԳՄՍ նախարարը, կարևորելով բազմափորձ ուսուցիչների վաստակն ու ներդրումը կրթական համակարգում, շեշտել է, որ դեռևս 2010 թվականին «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է բարձրագույն կրթության պահանջ բոլոր ուսուցիչների համար:

«Այս նպատակով տրվել է որոշակի ժամանակահատված, որը 2018 թվականին արդեն իսկ մեկ անգամ երկարաձգվել է: Միջին մասնագիտական կրթություն ունեցող շատ ուսուցիչներ այդ ընթացքում ստացել են բարձրագույն կրթություն և կարգավորել են խնդիրը: Նախորդ տարի, օրենքի այդ պահանջը հաշվի առնելով, լրացուցիչ հնարավորություն ընձեռեցինք ուսուցիչներին՝ հասկանալով, որ գուցե օբյեկտիվ պատճառներով շատերը չեն հասցրել կամ չեն կարողացել ապահովել բարձրագույն կրթություն ստանալու խնդիրը: Կամավոր ատեստավորման արդյունքում միջին մասնագիտական կրթությամբ բազմաթիվ ուսուցիչներ, որոնք անցյալ տարվա օգոստոսից պետք է ազատվեին աշխատանքից, այսօր շարունակում են մանկավարժական գործունեությունը: Որևէ նոր պահանջ չի սահմանվել. օրենքի պահանջը կատարելով` մենք չենք ցանկանում հրաժարվել մեր փորձառու ուսուցիչների ներուժից, որովհետև այդ հարցը կարևոր է նաև մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ պետությունը պատրաստ է աջակցել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին բարձրագույն կրթություն ստանալու հարցում՝ առաջարկելով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, եթե նրանք նման ցանկություն ունենան: Մասնավորապես, ուսուցիչներին առաջարկվել է իրենց տվյալներն ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ նշելով, թե ինչ կրթություն ունեն և որ ուղղություններով են ցանկանում շարունակել բարձրագույն կրթությունը: Տվյալների հավաքագրումից և ամբողջացումից հետո կպատրաստվի Կառավարության որոշման նախագիծ՝ տվյալ մասնագետների ուսման վարձի փոխհատուցումը կազմակերպելու նպատակով:

Ժաննա Անդրեասյանը նաև առաջարկել է ուսուցիչներին կարճաժամկետ հեռանկարում դիտարկել ուսումնական հաստատություններում այն հաստիքները զբաղեցնելու հնարավորությունը, որոնց դեպքում բարձրագույն կրթության պահանջ սահմանված չէ: Խոսքը, մասնավորապես, գրադարանավարի, լաբորանտի, օպերատորի, նախակրթարանի դաստիարակի հաստիքների մասին է: Այս նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից առաջիկայում Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին շրջաբերական գրություն կուղարկվի, որով կառաջարկվի այս հաստիքներում նախևառաջ դիտարկել միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժների ընդգրկման հարցը, եթե նրանց մասնագիտական կարողություներն ու հմտություններն կբավարարեն տվյալ հաստիքի համար սահմանված պահանջներին:

ԿԳՄՍ նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ քննարկել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկման հարցը` մեկ անգամ ևս մանրամասն դիտարկելով ավելի վաղ տրված պարզաբանումները:

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան