Երևան +20°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:07 25-07-2022

15000 տեղ բուհերում թափուր է, թափուր տեղերի առյուծի բաժինը ոչ պետական բուհերինն է

ԿԳՄՍՆ գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը` Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ամփոփել է միասնական քննությունների հիմնական փուլի արդյունքները և ներկայացրել ընդունելության քննությունների երկրորդ փուլը, որի արդյունքները կհայտարարվեն հուլիսի 30-ին:

Ըստ Նասիբյանի, 2022թ դիմորդների թիվը 13887 էր: Այստեղ ընդգրկված են եւ միասնական քննություններ հանձնողները, եւ ներբուհականը։

«Միասնական քննություններից կտրվածների թիվն այս տարի կազմել է 3076, երկրորդ փուլին կարող է մասնակցել 791 դիմորդ, եթե երկու առարկայից ստացել է դրական միավոր, նախորդ տարի 1461 հոգի էր մասնակցել լրացուցիչ փուլին»,-ասաց ԳԹԿ փոխտնօրենը: Կարդացեք նաև Դիմորդների 20,2%-ը «կտրվել» է մաթեմատիկայից, իսկ 18-20 է ստացել 6%-ը ԳԹԿ-ն հրապարակել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերի պատասխանները Դիմորդները քննություն հանձնեցին Հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից Պարզվում է` այս տարի թափուր տեղերը 15000-ից ավելի են, եւ ըստ Կարո Նասիբյանի, ոչ պետական բուհեր կան, որ անգամ դիմորդներ չունեն: Այնպես որ՝ հիմնական փուլի մրցույթից դուրս մնացածները կարող են դիմել ցանկացած բուհ, որովհետեւ ըստ ԳԹԿ փոխտնօրենի, Հայաստանի Հանրապետությունում չկա որեւէ բուհ, որ թափուր տեղ չունենա: Նրա խոսքով, թափուր տեղերի առյուծի բաժինը ոչ պետական բուհերինն է. «Իսկ որոշ պետական բուհերում, ընդունելությունը, մեղմ ասած, բարվոք չէ: Օրինակ` հիմնական փուլի մրցույթի արդյունքներով` Հայաստանի ագրարային համալսարան է ընդունվել ընդամենը 38 հոգի»: Կարո Նասիբյանն ընդգծեց, որ ոչ մխիթարական է պատկերը նաեւ մարզային բուհերում, Մանկավարժական համալսարանը եւս սակավաթիվ դիմորդներ ունի: «Տարիներ շարունակ ԳԹԿ-ն պարզապես արձանագրում է վիճակը: Մենք արձանագրել ենք, որ Հայաստանի ագրարային համալսարանի ընդունելությունը ոչ բարվոք վիճակում է, նույնը ասել ենք նաեւ մանկավարժական համալսարանի վերաբերյալ: Դիմորդների թիվը տարեցտարի պակասում է, մանկավարժականում նույնիսկ մասնագիտություններ են լինում, որոնք ունեն ընդամենը մեկ ընդունված, օրինակ` ֆիզիկա մասնագիտությամբ մեկ հոգի է ընդունվել Մանկավարժական… Սա արդեն կրթության քաղաքականությունը որոշող ղեկավարության խնդիրն է` նստել եւ շատ լուրջ մտածել Ագրարային համալսարանի, Մանկավարժական համալսարանի ընդունելության մասին»,-ասաց Կարո Նասիբյանը:

Նա նաեւ հավելեց, որ անգամ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում երկու թափուր տեղ կա, մինչդեռ նախկինում այն ամենապահանջված մասնագիտությունների եռյակում էր` իրավագիտությունից հետո: Այս տարի միջազգային հարաբերություններում կար 124 տեղ, դիմել էր 130 հոգի, բնականաբար ոմանք «կտրվել» են, եւ թափուր երկու տեղ է մնացել: Իրավագիտության ֆակուլտետ 286 հոգի է դիմել, ընդունվել է 147-ը: «Չէի ասի, թե բարձր մրցույթ էր`համեմատած նախկին տարիների հետ»,-ասում է ԳԹԿ փոխտնօրենը: ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ էլ, օրինակ, դիմել է 306 հոգի, ընդունվել է 228-ը:



Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ