Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:46 24-02-2023

Ես գիտեմ, թե որտեղից Արմեն Աշոտյանի ներկայացրած փաստաթուղթը, և միանում եմ իր երաշխավորությանը, որ հենց դա է օրակարգը․ Մամիջանյան

«Ես գիտեմ, թե որտեղից է Արմեն Աշոտյանի ներկայացրած փաստաթուղթը, և 100 տոկոսվ վստահում եմ պարոն Աշոտյանի խոսքին, միանում եմ իր երաշխավորությանը, որ հենց դա է օրակարգը, և դա բոլորիս ողբերգությունն է»։ Այս մասին Oragir․News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հրապարակված փաստաթղթի իսկության վերաբերյալ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ Աշոտյանը նախօրեին հրապարակել էր այսպես կոչված՝ «Խաղաղության պայմանագրի» քննակվող կետերը ներկայացնող փաստաթուղթ, որտեղ կողմերը ճանաչոււմ էին միմյանց տարածքային ամբողջականությունը, դրանով նաև մեկնարկ էր տրվելու Բաքվի և Արցախի ժողովուրդների միջև երկխոսությանը։

«Նույնիսկ եթե չլիներ այդ փաստաթղթի հրապարակումը, միջազգային գրոծընկերների հետ հանդիպումների ընթացքում լսածս բոլոր թեզերը, թե ինչի շուրջ են բանակցում Փաշինյանն ու իր խմբակը, վկայում են հենց այն տիրույթը, որ ներկայացված է Աշոտյանի ներկայացրած փաստաթղթում։ Պարոն Աշոտյանի հրապարակած փաստաթուղթը, ոնց հասկացա, հրապարակային հերքել է միայն Արմեն Գրիգորյանը, իսկ Արմեն Գրիգորյանի հերքածի և առհասարակ Արմեն Գրիգորյանի խոսքի արժեքի վերաբերյալ նույնիսկ կարիք չկա խոսելու, թող գնա, ճշտի, թե ով է իր վրա ճնշումներ գործադրում՝ կապված այն ցնդաբանության հետ, որ նա ասել էր՝ կապված հայ-ռուսական հարաբերությունների հետ, որը հետագայում հերքեց Փաշինյանը՝ «փչացնելով» Արմեն Գրիգորյանին»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին