Ներքին 3 տարի առաջ - 09:48 24-02-2023

Ինչո՞ւ հենց «Զովք»-ը․ բիզնեսին վնասելու «քաղաքակիրթ» մեթոդներից

Ինչպես հայտնի է, իրավապահ մարմինները «Զովք» (նախկինում՝ «Նոր Զովք») սուպերմարկետների ցանցի բոլոր մասնաճյուղերում միառժամանակ խուզարկություններ և առգրավումներ են իրականացրել։

Ավելի ուշ ՊԵԿ-ը պարզաբանել էր, որ ««Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ, առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին, արդյունքում, ընկերությունը թաքցնում է իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկում և պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր»:

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը հայտարարել է, որ 29 մասնաճյուղում միաժամանակ խուզարկություն և առգրավում կատարելը միտված էր ընկերության աշխատանքների խաթարմանը, կատարվել է ապօրինի խուզարկություն և բռնագրավում, տնտեսվարողի գործունեությունը տևական ժամանակ խաթարվել է, խուզարկության ընթացքում առգրավել են սարքեր և խուզարկողների չիմացության հետևանքով՝ վնասվել է գույքը:

«Ոչ մի աշխատակից՝ թե՛ ՊԵԿ-ի, թե՛ քննիչներ, թե՛ օպերլիազորներ տեղեկություն չունեին՝ ինչ էին կատարում իրենք. ընդամենն ասում էին՝ մեզ ասել են՝ մենք եկել ենք, մենք ի՞նչ անենք: Ես նրանց պարբերաբար ասում էի՝ հարգելիներս, մենք թաքցնելու որևէ ինֆորմացիա չունենք, բերեք ձեր հետ կրիչներ և ներբեռնեք ինֆորմացիան, բայց մի վնասեք գույքը, և առգրավելու կարիք էլ չկա, որովհետև մենք բաց ենք»,- 168.am-ին ասել է փոխտնօրենը։

Իրականում այս պատմության մեջ մի քանի տարօրինակ հանգամանքներ կան, նախ՝ ինչպե՞ս է ստացվել, որ գործողություններ են սկսել խոշոր սուպերմարկետի ցանցի բոլոր մասնաճյուղերում, միթե բոլոր մասնաճյուղերում էլ միառժամանակ շրջանառությունը թաքցվել է։

Արդյոք հնարավոր չէր գործողությունը իրականացնել մաս-մաս՝ չխաթարելով ցանցի աշխատանքը, չխաղալով հայտնի սուպերմարկետի անվան և հեղինակության հետ։ Չէ՞ որ այս լուրերից հետո դեռ մի քանի օր մարդիկ անտեղյակությունից կամ զգուշավորությունից ելնելով կգերադասեն չայցելել խանութ։

Երրորդ՝ արդյոք այս ոճով գործողություն իրականացնելը չի խոսում ռեպրեսիայի, ճնշման մասին և հիմնավոր կասկածներ չի ստեղծում, որ «օպերացիան ուղղորդված է»։

Չորրորդ՝ նկատենք, որ սուպերմարկետի ցանցը հայտնի է իր ցածր գներով, բարեխիղճ աշխատանքով, հետևաբար՝ լուրջ մրցակից է իշխանության «սրտի օլիգարխների» սուպերմարկետներին, որտեղ գները անհամեմատ բարձր են, որակը կատարյալ չէ, իսկ հարկերը թաքցնելու առումով հաստատ ամենավերջին սրբերից չեն։

Հետևաբար՝ պատահական չէ, երբ հանրությունը կասկածում է այս «օպերացիայի» քրեաիրավական լինելը և հիշում նախկինների տխուր փորձը՝ բիզնեսներ խլելու, բիզնեսին վնասելու, փայ մտնելու մոտիվներով։

Փաստացի, իրավիճակ չի փոխվել, Նիկոլ Փաշինյանն այստեղ էլ է ստել։

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին