Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:09 23-02-2024

ՀՀ-ում հարկ վճարածների հաշվին կառուցված ճանապարհից մի՛ օգտվեք․ Փաշինյանը՝ շոու-բիզնեսին հարկելու մասին

Շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է վճարեն հարկերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, Կառավարութնան նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ո՞նց կարող են չվճարել, հակառակ դեպքում օրենքով սահմանված պատասխանատվություն պետք է կրեն:

Արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանից են գնում, չէ՞, այդ օդանավակայանի ճանապարհը ո՞վ է կառուցում, կառուցվում է վճարված հարկերի միջոցով, բա որ Հայաստանում աշխատողները ասեն՝ մի րոպե, մենք ինչի պետք է վճարենք, որպեսզի ճանապարհ կառուցվի այն մարդկանց համար, որոնք գնում են արտագնա աշխատանքի, ինչի պետք է մեր հաշվին գնան, թող հարկ վճարեն ու գնան։

Ասում են` Լոս Անջելեսում գնացել, համերգ ենք տվել…Որտեղի՞ց եք բա մեկնել Լոս Անջելես, ի՞նչ ճանապարհով եք գնացել…Դե, ուրեմն ՀՀ-ում աշխատած ու հարկ վճարածների հաշվին կառուցված, դեպի օդանավակայան տանող ճանապարհից մի օգտվեք. կողքի մերձդաշտյան ճանապարհներով գնացեք. հնձեք այդ եղեգները ու այդպես գնացեք, հասեք օդանավակայան։ Այս ի՞նչ վերաբերմունք է ընդհանրապես։ Ասել, թե Ամերիկայում եմ տոմս վաճառել, ես ինչո՞ւ պետք է այստեղ վճարեմ, անընդունելի է։ Եթե այդպես է, ապա պիտի ասենք` սիրելի հայրենակիցներ, այս ճանապարհները ձեզ համար չեն, գնացեք, Երևան հասնելու այլ ճանապարհ գտեք` Զանգուի ձորով, բնությունը, բնաշխարհը վայելելով, ոտ–ոտ եկեք, հասեք Երևան։ Գրոտեսկ եմ անում, սակայն խորքում դա է բովանդակության»,- ընդգծեց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ