Մամուլ 3 տարի առաջ - 08:33 22-02-2023

ԱԺ պատգամավորների օգնականները պարգևավճար են ստացել․ ՔՊ ղեկավարությունը հաղթեց․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները հասան իրենց երկրորդ նպատակին եւս։ Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օգնականներին տրվել է աշխատավարձի 15 տոկոսի չափով պարգեւավճար աշխատակազմի նոր ղեկավար֊քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից։
Հիշեցնենք , որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի օգնականները մի խումբ այլ ՔՊ պատգամավորների օգնականների հետ պարգեւավճար են պահանջել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից եւ աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վահան Նարիբեկյանից: Նրանք պահանջում էին պարգեւավճար տալ իշխող խմբակցության պատգամավորների օգնականներին, սակայն օրենքով պարգեւավճար ԱԺ-ում հասանելի է միայն պետծառայողներին, որոնք պրոֆեսիոնալներ են:

Ողջ մեղքը բարդվեց աշխատակազմի նախկին ղեկավարի վրա: ՔՊ դռնփակ նիստից հետո նա հեռացվեց պաշտոնից, սակայն փաստացի օգնականների երկրորդ պահանջը եւս կատարվեց, եւ նրանք նաեւ ստացան պարգեւավճարները։
Ստացվում է՝ գումար չկա առաջնագծում կահավորանք եւ կեցավայր կառուցելու համար, բայց իշխանական պատգամավորների օգնականների համար պարգեւավճարների գումար կա»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը