Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:06 21-02-2023

Մեղսագրում են արարք, որը գոյություն չունի. մեղադրյալի կարգավիճակ է ստացել նաև Խաչատուրովի ընկերը

Մեղադրանք է առաջադրվել նաև բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը՝ Էդգար Արշակյանին: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Էդգար Արշակյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա հայտնեց, որ Արշակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու մասին արգելքը:

Անդրադառնալով բուն քրեական գործին՝ Միհրան Պողոսյանն ասաց. «Եկեք մոռանանք զորամասի տարածք հասկացողությունը, դա անշարժ գույք է, որը 90-ականների կեսերից երբևիցե որպես զորամաս չի ծառայել: Զորամասերը և դրանց տարածքները հատուկ նշանակության հողամասի տակ են ընդգրկված եղել: Դրանք իրավական հիմք ստացել են 2005-ին, դրանից հետո դրանք որպես զորամաս երբևիցե առկա չեն եղել»:

Դիտարկմանը, որ այդ տարածքներն անօտարելի են, փաստաբանն արձագանքեց. «Դրա պատասխանատուն երբևիցե չի կարող հանդիսանալ Էդգար Արշակյանը, որովհետև տվյալ տարածքների օտարելիության պայմաններ օրենքը նախատեսում է առկա է թե որ պայմաններում կարող են տվյալ տարածքներն օտարվել»:

Պողոսյանն ասաց, որ քրեական գործում առկա 18 միլիոն դրամի գրավ վերցնելու մասը նույնպես իրականությանը չի համապատասխանում. «Գլխավոր դատախազն Ազգային ժողովում ուղղակի զբաղված էր մանիպուլյացիաներով, որովհետև տվյալ գույքի համար երբևիցե 18 միլիոն դրամ գումար չի վերցվել: 2016-ի օգոստոսի 12-ին Խաչատուրովը ձեռք է բերել բնակարան Վանաձորում, այդ ժամանակ կքնվել է հիփոթեքային պայմանագիր, որի պայմանաններում միայն այդ բնակարանը գրավադրելու համար Խաչատուրովին տրամադրվել է 18 միլիոն 484 հազար դրամի վարկային գիծ: Որոշ ժամանակ անց բանկը Խաչատուրովին խնդրել է ներկայացնել լրացուցիչ գրավ, նա էլ իր ընկերոջը՝ Էդգար Արշակայնին, խնդրել է լրացուցիչ գումարով օգնել, քանի որ Արշակյանն այդ տարածքը չի օգտագործել, որպես լրացուցիչ գրավ դա դրվել է բանկում, սակայն վարկային գիծը ոչ մի դրամով չի ավելացել»:

Փաստաբանը շեշտեց, որ Էդգար Արշակյանին մեղսագրվում է մի արարք, որն օբյեկտիվ իրականությունում գոյություն չունի. «Ասում են՝ Գրիգոր Խաչատուրովն է իրականում այդ տարածքը ձեռք բերել, որի համար որևէ փաստական հիմք չկա, և Էդգար Արշակյանը հանդիսացել է այսպես ասած՝ քողարկված անձ՝ Խաչատուրովի գործարքը թաքցնելու համար»:

Նրա դիտարկմամբ՝ խտրական վերաբերմունք կա Խաչատուրովի նկատմամբ, ինչը պայմանավորված է նրա անձով. «Այսինքն՝ խնդիրը ոչ թե գործարքն ու ենթադրյալ քողարկումն է, այլ կոնկրետ նրա անձն է, որ ամեն կերպ ցանկանում են կալանքի հասնել, ինչը համոզված եմ, որ դատարանը թույլ չի տա այս պարագայում»:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը քննում է Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա
19:22 Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
18:29 Փաշինյանը հայտնել է, թե ովքեր են ԱԺ 12 հանձնաժողովի նախագահի թեկնածուները