Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:47 26-05-2022

Ջալալ Հարությունյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, բայց մեղադրանք մինչև հիմա չի առաջադրվել. Եղիշե Սարգսյան


Զոհված զինծառայողների ծնողները ԲԴԽ-ի մոտ ակցիա են իրականացնում։ Զոհված զինծառայողների հարազատներից Եղիշե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԲԴԽ նախագահը վախենում է իջնել ու զրուցել զոհված զինծառայողների հարազատների հետ.

«Թող իջնի ու կանգնի ժողովրդի դիմաց, ոստիկաններն իրեն կպահեն ու չեն թողնի, որ ծեծենք։ Կեղծիքը եկավ ու մեր երկիրը քանդեց, հինգ հազար երեխայի կյանք զոհեց, ընտանիքներ քանդեց։ Բամբասանքով ապրող երկիր ենք դարձել, մեկը մեկին, հայը հային թուրք է ասում, փոխանակ իրար հարգեն։ Իմ ընտրությունն է, թող դուրս գան փողոց, ես դուրս եմ եկել՝ ի դեմս Փաշինյանի։ Կառավարությունից բացի՝ դատական համակարգն ամբողջությամբ պետք է անկախ լինի, չէ՞։ Այսօր մենք ի՞նչ ենք տեսնում. Ջալալ Հարությունյանն ասյօր ձերբակալված չէ, բայց ինքը գնում է որպես մեղադրյալ։ Այսօր իրենք շատ հեշտությամբ մեր քաղաքական գործիչներն են, դա ո՞նց է արվում, օրենքն ինչի՞ համար է։ Ցորի դրվագը հիշեք, պարզվել է, որ չկրակելու հրաման է եղել, որի հետևանքով քսան զոհ ունենք մենք, որի համար ոչ մի մեղադրանք չի առաջադրվել, կամ գոնե ասեն, որ մեղավոր չեն։ Մեղադրյալի կարգավիճակ ունեն, բայց մեղադրանք մինչև հիմա չի առաջադրվել։ Քննչական կոմիտե 2020 թվականի դեկտեմբերի 14-ին եղել է առաջին դիմումը։ Բավական եղավ արդեն, ռադդ քաշի, գնա՛ հայրենիքից»։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողի ծնողները ԲԴԽ-ի մոտ են։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը բավարարել էր պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը: Նրանք նաեւ պահանջել էին գործում որպես մեղադրյալ ներգրավել նաեւ Նիկոլ Փաշինյանին:


Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան