Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 11:23 14-08-2025

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի օգոստոսի 11-ին վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Որոշման հիմքը Մարտի 1-ի քրեական վարույթով տուժողների բողոքներն են:

Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել էր, որ Սաշա Աֆյանը, ով 2008 թվականի փետրվարի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նշանակվել էր Կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում, 2008 թվականի մարտի 1-ին, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, այլ անձանց հետ հանցակցությամբ, կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

2019 թվականի հոկտեմբերի 26-ին Սաշա Աֆյանին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր 2020 թվականի հունվարի 30-ին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

2025 թվականի հուլիսի 28-ին Գլխավոր դատախազությունում ստացվել են քրեական վարույթով երկու տուժողների բողոքները: Բողոքաբերները հայտնել են, որ չեն ստացել Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և միայն վերջերս են համացանցում հրապարակված հոդվածներից տեղեկացել, որ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է դեռևս 2020 թվականին, բողոքում են որոշման դեմ և խնդրում են վերանայել այն:

Քննության առնելով տուժողների բողոքները, ինչպես նաև վերանայելով թիվ 62202608 քրեական վարույթի նյութերը՝ ՀՀ գլխավոր դատախազն արձանագրել է, որ Սաշա Աֆյանի նկատմամբ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացրած քննիչի՝ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը ենթակա է վերացման՝ նկատի ունենալով, որ Սաշա Աֆյանին մեղսագրված արարքի համար սահմանված է (այդ թվում՝ Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ) վաղեմության ժամկետների կիրառման արգելք:

Գլխավոր դատախազը, ի թիվս այլ իրավանորմերի, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0273/01/19 քրեական գործով 2021 թվականի նոյեմբերի 26-ին կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, քաղաքացիների բողոքներն իրավունքի ուժով (ex jure) համարել է օրենքով սահմանված ժամկետում տրված և վերացրել է Քննիչի՝ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին