Միտք Ներքին 3 տարի առաջ - 09:48 21-02-2023

«Հայաստանը բանակ չի ունեցել» օպերացիայի շրջանակներում հերթական թիրախ է նշանակվել գեներալ Գրիգորի Խաչատուրովը. Աբրահամյան


«Հայաստանը բանակ չի ունեցել» օպերացիայի շրջանակներում հերթական թիրախ է նշանակվել գեներալ Գրիգորի Խաչատուրովը, որի հետ կապված պրոցեսն արհեստականորեն «եփվում» էր խորհրդարանի վերջին նիստում: Այս մասին գրառում է կատարել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նաև նշել է. «Ճիշտ է` փաստերի բացակայության պայմաններում քպ-դատախազ «պասերով» խաղն ակնհայտ չէր ստացվում, բայց արդեն պարզ էր, որ իշխանությունը գործ կարելու հերթական թեման է զարգացնում:

Սեյրան Օհանյանի գործով ԱԺ հայտնի նիստից հետո առիթ ունեցել եմ ասելու, որ Խաչատուրովների գեներալական ընտանիքը իշխանությունների թիրախ պատահական չի դարձել:

Ե´վ Գրիգորի, և´ Յուրի Խաչատուրովները 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո ունեցել են հստակ քաղաքացիական դիրքորոշում երկրում տեղի ունեցող այլանդակությունների, պետության ավերման և զինված ուժերը կազմաքանդման տանելու վերսբերյալ և այդ մասին նրանք հրապարսկային խոսել են:

Իշխանությունն, իհարկե, «կուլ չէր տալու» իրերն իրենց անուններով անվանելու հանգամանքը և գնաց սպասելի` իրեն անչափ հոգեհարազատ անբարոյական պրոցեսով:

Մի բան հաստատ գիտեմ, Գրիգորի Խաչատուրովի կեցվածքն ու վարքագիծը գիտակցված է, նա հստակ գիտեր, թե դա ինչի կարող էր հանգեցնել, սակայն նա այն մարդկանցից է, ով գիտի, թե ինչպես պետք է պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան