Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:50 20-02-2023

Մարիամ Փաշինյանը երթևեկության կանոնները խախտելու իրավունք ունի, իսկ կարդացած գրքերի վերաբերյալ մեկնաբանություն չունի

Այսօր Oragir.News-ի տեղսախցիկը ֆիքսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստերը՝ Մարիամ Փաշինյանին և նրան սպասարկող մեքենան, որը երթևեկության կանոնների խախտմամբ կայանված էր Վազգեն Սարգսյան փողոցում:

Անվտանգության աշխատակիցը դրսում սպասում էր Մարիամ Փաշինյանին, մինչ նա ճաշում էր սրճարանում: Այդ ողջ ընթացքում՝ մոտավորապես մեկ ժամ, խախտումով կայանված մեքենան խաթարում էր փողոցում երթևեկությունը:

Փաշինյանի դստերն սպասարկող մեքենայի կատարած խախտումը չնկատելու էին տալիս պարեկային ոստիկանության աշխատակիցները:

Մեր թղթակիցը փորձեց Մարիամ Փաշինյանի հետ զրուցել, սակայն նա հրաժարվեց պատասխանել գրքի տոնի հետ կապված իր հրապարակած ցանկին վերբերող հարցին և անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ նստեց մեքենան:

Հիշեցնենք, որ երեկ նա իր ֆեյբուքյան էջում հետևելով մոր՝ Աննա Հակոբյանի օրինակին, հրապարակել էր այն գրքերի ցանկը, որը կարդացել էր 2018 թվականից հետո:

Նա գրել էր. «Սրանք այն գրքերն են, որոնք դրդել են ինքս ինձ լավ ճանաչել»:

Նշենք նաև, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 2020 թվականի մարտի 25-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ ասելով, որ կառավարական առանձնատների տարածքում դստերը՝ Շուշան Փաշինյանին որոշել էր ավտոմեքենա վարել սովորեցնել։





Շուշանը նրանց համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։ Եվ քանի որ անչափահասին ղեկը վստահել օրենքի խախտում է, դրա հիման վրա վարչական վարույթ է հարուցել և իրեն տուգանել են 10 հազար դրամով։



Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի