copy image url
Ավելին 3 ամիս առաջ - 13:22 19-02-2023

Աննա Հակոբյանը և Մարիամ Փաշինյանը հրապարակել են իրենց կարդացած գրքերի ցանկը

Գրքի տոնի առթիվ ներկայացնում եմ այն գրքերի ցանկը, որ կարդացել եմ հեղափոխությունից հետո, համենայնդեպս նրանք, որոնցից տպավորվել եմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Որոշ գրքեր չեմ մտապահել, տարթվերն էլ գուցե շփոթում եմ, բայց ընդհանուր պատկերը հետեւյալն է.

2022

Նիկոս Կազանձակիս. «Հույն Զոռբան»
Նիկոլ Փաշինյան. «Երկրի հակառակ կողմը»
Եղիշե Չարենց. «Երկիր Նաիրի»
Ուիլյամ Սարոյան. «Ուեսլի Ջեքսոնի արկածները»
Զապել Եսայան. «Սիլիհտարի պարտեզները»
Գաբրիել Գարսիա Մարկես. «Հարյուր տարվա մենություն» (4-րդ անգամ կարդացի այս գիրքը:))
Էլիֆ Շաֆաք. «Եվայի երեք դուստրերը»
Խավիեր Մարիաս. «Այնքան սպիտակ սիրտը»
Սվետլանա Ալեքսիեւիչ. «Պատերազմը կնոջ դեմք չունի» (դեռ կարդում եմ մնացած գրքերին զուգահեռ)
Արամ Խաչատրյան. «Նամականի»(կրկին զուգահեռ)

2021

Հերման Հեսսե. «Հուլունքախաղ»
Մովսես Խորենացի. «Հայոց Պատմություն»
Ագաթանգեղոս. «Հայոց Պատմություն»
Կորյուն. «Հայոց պատմություն»(կտորներ)
Արծրուն Սահակյան. «Հին աշխարհից Միջնադար»(կտորներ)
Էլիֆ Շաֆաք. «Ստամբուլի բիճը»
Օրհան Փամուք. «Կարմրահեր կինը»

2019-2020

Փոլ Ռ. Իգնեշիուս. « Հիմա մասամբ գիտեմ»
Շարլ Ազնավուր. «Մեղմ շշուկով»
Ջասթին Թրյուդո. «Ընդհանուր հայտարար»
Էմանուել Մակրոն. «Հեղափոխություն»
Միշել Օբամա «Becoming. Իմ պատմությունը»
Ուինսթոն Չերչիլ. «Ինքնակենսագրություն»

2018

Նարինե Կռոյան. «Դանիելի գիրքը»
Գրքերի գիրքը այս պահին ինձ համար «Հուլունքախաղն է»։ Վերոնշյալ ցանկի երկրորդ հորիզոնականում՝ «Հույն Զորբան» է, երրորդ հորիզոնականը կիսում են՝ «Երկրի հակառակ կողմը», «Ուեսլի Ջեքսոնի արկածները», Չերչիլի «Ինքնակենսագրությունը»։

Հ.Գ. Առաջարկում եմ իմ բոլոր ընկերներին վաղը հրապարակել վերջին մեկ տարում, կամ 2018 թվականի հեղափոխությունից հետո, ասել է թե՝ մտքի եւ հոգու հեղափոխության ճանապարհին ընթերցած գրքերի ցանկը։ Եւ ամեն տարի գրքի տոնին՝ ավանդույթ դարձնենք մեկ տարվա ընթացքում կարդացած գրքերի մասին հանրային հաշվետվություն ներկայացնելը։ Դա լավ մոտիվացիա կլինի բոլորիս համար:)

Ես այս տարվա ընթացքում մտադիր եմ անպայման ընթերցել Վահրամ Մարտիրոսյանի «Սողանքը», ղազախ փիլիսոփա, պոետ, երգահան Աբայ Կունանբաեւին, վերընթերցել «Վարպետը եւ Մարգարիտան», ու էլի շատ ու շատ գրքեր կան մտքումս, բայց գլխավոր նպատակս Հովհաննես Թումանյանն է։

Շնորհավո’ր Ծնունդդ, Ամենայն Հայոց Մեծ Բանաստեղծ։

Լուսանկարը՝ այսօր Մյունխենում»,- գրել է Հակոբյանը։



Աննա Հակոբյանի նշված հրապարակումից ժամեր անց Մարիամ Փաշինյանը ներկայացրել է մոր խորհրդով կարդացած գրքերի իր ցանկը։ Պետք է հպարտանալ ՀՀ վարչապետի ընտանիքի այս քայլով․ նրանք փորձում են լավ օրինակ հանդիսանալ իրենց հետևորդների համար՝ խրախուսելով ընթերցանությունը։

Մարիամ Փաշինյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Anna Hakobyan-ի առաջարկով ներկայացնում եմ այն գրքերի ցանկը, որոնք կարդացել եմ 2018-ից հետո։ Սրանք այն գրքերն են որոնք դրդել են ինքս ինձ ավելի լավ ճանաչել։

Tom Shadyac։ ‘Life’s Operating Manual’ with the Fear and Truth Dialogues
Barack Obama։ ‘The Audacity of Hope’ thoughts on reclaiming the American dream
Mahatma Gandhi։ ‘The the story of my experiments with truth’
Steven D. Levitt & Stephen J. Dubner։ ‘Freakonomics’ a Rogue Rconomist Explores the Hidden Side of Everything
Laszlo Bock։ ‘Work Rules’ insights from inside Google that will transform how you live and lead
Պաուլու Կոելյու. 'դևը և օրիորդ պրիմը'
Պաուլու Կոելյու. 'աքրայում գտնված ձեռագիրը'
Պաուլու Կոելյու. 'պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա'
Ջորջ Օրուել. 'Անասնաֆերմա'
Գրիգոր Նարեկացի. 'մատեան ողբերգութեան' (միշտ կարդում եմ)
Konrad Adenauer Stiftung։ ‘The South Caucasus 2018’ facts, trends, future scnarios
Հրանտ Մաթեւոսյան. Երկեր
Հրանտ Մաթեւոսյան. 'Մեր Վազքը'
Ալբեր Կամյու. Անկումը
Օրհան Փամուք. 'Կարմրահեր կինը'
Գաբրիել Գարսիա Մարկես. 'Նահապետի Աշունը'
Գաբրիել Գարսիա Մարկես. '100 տարվա մենություն’ (5 անգամ սկսել եմ, ու չեմ կարողացել ավարտել)
Շնորհավո’ր Ծնունդդ, Ամենայն Հայոց Մեծ Բանաստեղծ»։

Ամենից շատ դիտված

15:08 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անհետացել է շատ կարևոր փաստաթուղթ․ Դեմոյան
14:25 Զոհված զինծառայողի մոր փաստաբանները ուշագրավ մանրամասներ են հայտնում․ ՈւՂԻՂ
17:15 1500 հատ Նիկոլ էլ գա, չի կարող տղերքին նվիրված խաչքարը քանդել․ անհետ կորածի հայր
08:04 Մի մազ է մնում, որ բունտ լինի․ «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները Ծառուկյանին են սպասում
14:23 Փաշինյանի ելույթից և հեռանալուց հետո ՔՊ-ականները հեռացան. բյուջեն քննարկվում է դատարկ դահլիճում
12:33 Ով էր թմրանյութը գցել Միհրան Պողոսյանի գրպանը, իսկ ելույթը դրել ձեռքին
09:34 Մարզաբնակ վարորդները խնդրի առաջ են․ քաղաքացին կրկին տուգանքի մատերիալ կդառնա
16:08 Մեր օրվա իշխանությունները մի նավակում են, որտեղ Ալիևն ու Էրդողանն են
10:32 Նիկոլ Փաշինյանի կառավարության տապալած հերթական քննությունը․ ինչ պետք է անեն Նուբարաշենի բնակիչները
18:00 Ադրբեջանի պահանջների կատարման դեպքում Արցախում հայ չի մնա, իսկ ՀՀ-ն կդադարի գոյություն ունենալ