Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 13:36 20-02-2023

Բայդենն անսպասելի այցով ժամանել է Կիև. Մարկ Ֆեյգին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր՝ փետրվարի 20-ին, ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Այս մասին իր տելեգրամյան էջում տեղեկացրել է հայտնի փաստաբան և բլոգեր Մարկ Ֆեյգինը։

ԱՄՆ-ի նախագահի այցի մասին տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել ո՛չ Ուկրաինայի, ո՛չ էլ Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից։

Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Մելնիկն հայտարարել է, որ այսօր «Կիևում անակնկալ է պատրաստվում»։ Նրա խոսքով՝ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարելիցի նախօրեին բացի «բանավոր աջակցությունից, ուկրաինացիները կտեսնեն նաև իրենց կարևոր, հիմնական գործընկերների ներկայությունը Կիևում»։

Միևնույն ժամանակ այս տեղեկությունների ֆոնին հայտնի է դարձել, որ լեհ-ուկրաինական սահմանի մոտ օդում են թռչում ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող երեք խոշոր հետախուզական ինքնաթիռներ։

Այսօր առավոտյան նաև հայտնի է դարձել, որ Կիևում փակ են մի շարք կենտրոնական փողոցներ, ինչպես նաև արգելափակված է Շուլյավսկի կամրջով երթևեկությունը։ Փողոցները փակելու հստակ պատճառը հայտնի չէ, սակայն տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Կիևում ԱՄՆ դեսպանատան մոտ արգելված է կայանել, կան բազմաթիվ ոստիկաններ և լրագրողներ, ինչի պատճառով էլ լուրեր են շրջանառվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հնարավոր այցի մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահը փետրվարի 21-ին կայցելի Լեհաստան։ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստան կատարելիք այցի ընթաքում Ուկրաինա մտնելու պլաններ չունի։

Հայտնի է նաև, որ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան չի գնացել Բրյուսելում եվրոպացի ԱԳ նախարարների հետ հայտարարված հանդիպմանը, որը պետք է կայանար ԵՄ խորհրդի նիստից առաջ։






Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ