Արտաքին 4 տարի առաջ - 13:15 17-01-2022

Պորոշենկոն ժամանել է Կիև. նրան դիմավորել են հարյուրավոր աջակիցներ

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն ժամանել է Ուկրաինա, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցված։ Վարշավայից օդ բարձրացած ինքնաթիռը, որում եղել է նախկին նախագահ, այժմ ընդդիմադիր քաղաքական գործիչ Պորոշենկոն, վայրէջք է կատարել Կիևի «Ժուլյանի» օդանավակայանում, որտեղ հավաքվել են նրա հարյուրավոր կողմնակիցներ։

Սահմանային անցման կետում Պորոշենկոյից մի քանի րոպեով վերցրել են անձնագիրը, սակայն բողոքի ակցիաներից հետո հետ են վերադարձրել և ուղեկցող խմբի հետ միասին թույլ են տվել անցնել սահմանը։ Պորոշենկոն ասել է, որ իշխանությունները փորձել են պատրվակ հորինել՝ թույլ չտալու իր մուտքն Ուկրաինա, սակայն դա նրանց չի հաջողվել։ Նա զրուցել է նաև օդանավակայանի շենքի մոտ հավաքված աջակիցների հետ։

Հունվարի 17-ին Կիևի Պեչերսկի շրջանային դատարանում լսումներ են նշանակված Պորոշենկոյի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով։ Դատախազությունը պահանջում է նրան կալանավորել՝ 1 միլիարդ գրիվնա գրավի հնարավորությունով։ Չի բացառվում նաև տնային կալանքը։ Պորոշենկոն հայտարարել է, որ վստահ է, որ իրեն չեն ձերբակալի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ