Միտք Ներքին 3 տարի առաջ - 13:24 17-02-2023

Ազգայնականությունը դիտարկվում է իբրև չարիք՝ թուրք֊ադրբեջանական բարեկամության համատեքստում․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ազգայնականության նկատմամբ աշխարհաքաղաքական ուժերը չունեն միատեսակ դիրքորոշում, այն ընդամենը համարվում է խոցելի երկրներին կառավարելի դարձնելու գործիք։ Այս հարցում չկան «եվրոպական» կայուն չափանիշներ։ Եթե այն ծառայում է, օրինակ՝ հակառուսական նկրտումներին, ապա խիստ խրախուսվում է (Ուկրաինա, Վրաստան, միջինասիական երկրներ և այլն), անգամ՝ ֆաշիզմի դրսևորումներով։

Ինչո՞ւ է այն Հայաստանում բացահայտ թիրախավորվում, նսեմացվում ու ծաղրի առարկա դառնում (արդիական են դարձել ծաղրանքով հնչող «հայուգեն», «ապրեք ներկայով, ոչ թե պատմության փառքով» և այլ նույնիսկ արտաքուստ համոզիչ կոդավորված արտահայտությունները)։ Բնորոշ է այն, որ մեր Երկրում «Եկեղեցու պատմությունը», որպես ինքնուրույն առարկա, ավելորդ է համարվում, մինչդեռ՝ Վրաստանում ճիշտ հակառակը՝ նախաձեռնում են այն ներառել ուսումնական ծրագրեր։

Հայաստանի պարագայում պակաս կարևոր չէ հակառուսականությունը, սակայն այդ խնդիրը լուծվում է արդեն այլ հարթությամբ, փոխկապակցելով ազգային անվտանգության գործոնի հետ։ Իսկ այ ազգայնականությունը դիտարկվում է իբրև չարիք՝ թուրք֊ադրբեջանական բարեկամության համատեքստում, ընդհուպ՝ Նժդեհը հռչակվում է ֆաշիստ և այլն։

Հընթացս աննախադեպ թափ է հավաքում պատմության համակարգված խեղաթյուրումը, մարդկանց «կեղծ հայրենասեր» անվանելով, չեզոքացնելու փորձերը և այլն։ Եվ այս համատեքստում բնավ կարևորություն չի տրվում, որ նույն ադրբեջանում ու թուրքիայում հետևողականորեն ներդրված է հայատյաց պետական քաղաքականություն, սկսած դպրոցական դասագրքերից։

Եթե իրոք, պատմամշակութային արժեքները այդչափ անարժեք են, բա հարց տվեք՝ ինչո՞ւ է ադրբեջանը հետևողականորեն յուրացնում դրանք, ինչո՞ւ է այդ արժեքները կեղծարարությամբ յուրացնելու վրա միլիարդներ ծախսում»։

Հ.Գ. Ինքս էլ կողմ եմ, որ երբեք չբավարարվենք միայն մեր ազգային մեծարժեք պատմությամբ, ապրենք այսօրվա կյանքով, բայց այնպես, որ արժանի լինենք նույն այդ պատմությանը։ Երբեք չի կարելի տրվել «Բավ է անցյալով ապրեք, ապրեք ներկայով» բարոյախրատական գուցե գրավիչ թեզին։ Որ պահին մոռանանք փառավոր անցյալը, կդառնանք էլ ավելի հարմարվող, կոմպլեքսավորված ու անվստահ ....

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան