Եթե մինչև այս պահը ճանապարհը չի բացվել, ուրեմն պետք է ջանքերը մեծացնել. ԱՀ ԱԺ պատգամավոր
copy image url

Եթե մինչև այս պահը ճանապարհը չի բացվել, ուրեմն պետք է ջանքերը մեծացնել. ԱՀ ԱԺ պատգամավոր

Խոսք Ներքին 2 տարի առաջ - 16:21 16-02-2023
«Այո, երեկ վերականգնվել էր, բայց հետո նորից անջատեցին»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանն՝ խոսելով Արցախի գազամատակարարումից։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը երեկ մի քանի ժամյա վերականգնումից հետո կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը։

Խոսելով տվյալ իրավիճակի շարունակական բնույթից՝ Աղաբեկյանն ասաց, որ դժվար է ասել, թե որքան է շարունակվելու այս իրավիճակը, որովհետև իրենցից չի կախված այդ պրոցեսը, բայց այն, որ արցախցիների համար կենսական նշանակության հարցեր են առաջանում, դա փաստ է։

«Օրինակ՝ հիմա մի քիչ եղանակը տաքացել է, բայց երեկոյան նորից կցրտի, և, փաստացի, գազամատակարարման բացակայությունը և լույսի հովհարային անջատումները մշտական խնդրահարույց են և խնդիրներ են ստեղծում»,- ասաց Աղաբեկյանը։

Հարցին, թե արցախցիները կարողանո՞ւմ են այդ կարճ ժամանակահատվածում, երբ հոսանք ունեն, կազմակերպել իրենց կենցաղը՝ Աղաբեկյանն ասաց. «Ամեն ինչ պայմանական է, որովհետև օրվա մեջ վեց ժամ լույս չեն ունենում, հիմա ինչ-որ մեկը հասցնում է, մյուսը՝ չի հասցնում։ Դրանք կենցաղային հարցեր են, որ մեկի մոտ ստացվում է կարգավորել, մյուսի մոտ՝ ոչ։ Քանի որ գազամատակարարումը անջատված է, ցավոք սրտի, երբեմն նաև չնախատեսված վթարներ են լինում, և ստացվում է այնպես, որ հովհարային գրաֆիկով երբ որ նախատեսված է լինում, որ դու լույս պետք է ունենաս, այդ ժամերին վթար է լինում, հետո էլ անջատումներ են լինում և ստացվում է այնպես, որ մարդիկ 3-4 ժամով լույս չեն ունենում»։

Հարցին, թե ի՞նչ եք կարծում Արցախի և Հայաստանի իշխանությունները անում են իրենցից կախված ամեն բան՝ հարցին օր առաջ հանգուցալուծում տալու համար, Աղաբեկյանն ասաց. «Դա դժվար հարց է, Արցախի իշխանություններն իրենցից կապված, եթե նկատի ունենք նման իրավիճակները կարգավորելու տեսանկյունից, կենցաղը կարգավորելու տեսանկյունից մի բան էլ ավել են անում, բայց եթե քաղաքական մասը նկատի ունեք, եթե մինչև այս պահը լուծում չի տրվել, ուրեմն պետք է ջանքերը մեծացնել, քաղաքական ուղղվածության շուրջ քննարկումներ սկսել։ Եվ Հայաստանի Հանրապետության, և Արցախի իշխանությունների կողմից արդեն փաստացի հսկայական ժամանակ է անցել, ինչն է, որ մեր արածների մեջ ոչ էֆեկտիվ է և պետք է շտկել, որ այս իրավիճակը հանգուցալուծվի, այս պահին հանգուցալուծումը չի երևում դեռ»։

Խոսելով Բերձորի միջանցքի շրջափակման շուրջ միջազգային հանրության հնչեցրած տեսակետներից՝ Աղաբեկյանն ասաց. «Միջազգային հանրության կարծիքի տեսակետից, գործիքակազմի վերաբերյալ իմ տեսակետը այլ է, փաստացի այս պահին ԵՄ-ից մինչև աշխարհի գրեթե բոլոր գերտերությունները տարբեր խողովակներով հայտարարել են, որ անընդունելի է Լաչինի միջանցքի փակ լինելը, բայց փաստացի միջանցքը շարունակում է փակ մնալ։ Հիմա այդ միջազգային հանրության խոսքը եթե գործիքակազմ չունի, ապա այդ միջազգային հանրության խոսքից առանձնահատուկ ոգևորվելն էլ դժվար է»։

Ամենից շատ դիտված