Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:18 14-02-2023

Բազար մի սարքեք․ Հրաչյա Սարգսյանը՝ ավագանու անդամներին

Հաշվիչ հանձնաժողովի մասին հարցը հողի նպատակային նշանակությունը փոխելու հարցի հետ մեկ փաթեթով քվեարկելը, չեմ կարծում, որ նորմալ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, Երևանի ավագանու նիստում ասաց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը՝ անդրադառնալով նրան, որ ավագանու նիստում որոշվել էր օրակարգի 2-12 և 17-20 հարցերը քվեարկությամբ հմարել չզեկուցվող:

«Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանն էլ հավելեց. «Այստեղ խնդիր կա, ինչ ուզում, մտցնում եք չզեկուցվողի տակ»:

Ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանն էլ շարունակեց. «Օրենսդիր մարմնում դնում եք փաթեթով, բեգեմոտին շան հետ նույն փաթեթի մեջ եք մտցնում և ասում եք՝ քվեարկեք: Այսինքն մեր կարծիքը որևէ մեկին բացարձակ հետաքրքիր չէ»:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նկատեց, որ նույն հարցը նաև ԱԺ-ում կա. «Խնդրում եմ չչափազանցացնել եղած հարցերը: Մենք այս դիսկուրսը ժամանակին ունեցել ենք: Հարցերը ժամանակին բաժանվում են ու հարցադրումներ ունեք, ոչ միայն ստեղ ելույթ ունենալու ու ֆեյսբուքում քոմենթ գրելու ու լայքեր հավաքելու համար է, խնդրում եմ այդ հարցադրումները գրեք, քննարկենք: Այս հարցերը, որ չզեկուցվող են, դրանց հետ ինչ-որ մի դիտարկում եղե՞լ ա, որ չի ընդունվել ձեր կողմից: Խնդրում եմ լսեք իրար, բազար մի սարքեք»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին