Ներքին 4 տարի առաջ - 11:12 21-03-2022

Ինքնակամ շինություններ մի՛ սարքեք. քաղաքապետը զայրացավ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի սկզբում քաղաքապետ Հրաչ Սարգսյանը ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի լրատվական բաժնի վարչության պետի պաշտոնակատար Լևոն Սարդարյանին, «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի տնօրեն Բեգոյանին, միևնույն ժամանակ քաղաքապետարանի անունից ներողություն խնդրեց ընտանիքին անհարմարություն պատճառելու համար։

«Հիդրոմետ» ծառայության պետ Հովհաննես Մանուկյանն ասաց, որ կենտրոնական փողոցներն ամբողջությամբ բաց են:
ԱԻՆ-ից նշեցին, որ հաշվետու ժամանակում Երևանում ճգնաժամային կառավարման բաժնում գրանցվել է 219 դեպք, որից 67-ը՝ իրավիճակային, իսկ 126 դեպք՝ կենցաղային բնույթի, կոմունալ կենցաղային հարցերով էլ՝ 22 ահազանգ։
Քաղաքապետի խոսքով, ինքը զարմանոմ է, որ մարդիկ դեռ ինքնակամ շինություններ են սարքում՝ այդքան զգուշացնելուց հետո. «Ինքնակամներն այլևս չեն օրինականացվելու, գնում են բանկից վարկ են վերցնում, ինչ-որ մարդիկ իրենց բաներ են խոսք տալիս. ինքնակամ շինություններ մի՛ սարքեք, հետո ասելու եք՝ վարկ ենք վերցրել, սարքել ենք։ Ես ենթադրում եմ, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են խոսք տվել քաղաքապետարանում, ես հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնելու»։

«Վեոլիա ջրի» ներկայացուցիչն ասաց, որ հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է 499 վթար, 122-ը՝ ջրագծի, իսկ 377-ը՝ կոյուղագծի։ Քաղաքապետը նշեց, որ նախորդ տարվա ասֆալտապատումը պետք է գույքագրվի։
«Էլեկտրացանց»-ից ասացին, որ անցյալ շաբաթվա ընթացքում եղել է 61 անջատում, որից 39-ը՝ վթարային, 22-ը՝ պլանային։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն ել տեղեկացրեց, որ անցյալ շաբաթվա ընթացքում տեսչական մարմնի թեժ գծին ութ ահազանգ է գրանցվել։
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից տեղեկացրին, որ հաշվետու ժամկետում 1694 ավտոբուս գտնվել է շահագործման մեջ, ունեցել են նաև աննախադեպ քանակով ԱՊՊԱ-ներ, 24 տեխնիկայի՝ երթևեկության ծանրաբեռնվածության և վերջին օրերի եղանակային պայմանների պատճառով։

«Իմ ականջին անընդհատ բաներ են գալիս հասնում, որ ես զբաղված եմ ու փաստաթղթեր չեմ ստորագրում՝ սկսած ավարտական ակտից մինչև շինթույլտվություն։ Նորից ես ասում եմ՝ ամեն ինչը սուտ է, անգամ ես եմ ասում, թե ավարտական ակտերն ինչո՞ւ չեք բերել, ես եմ հիշեցնում, ձեզ խաբում են, շինթույլտվության մասով էլ՝ շաբաթը երեք օր ես փոստ եմ նայում։ Շենքերի տակ ու տարբեր տեղեր մի խոսեք, որ քաղաքապետը զբաղված է, իմ գործն է , ես պետք է անեմ, փոքր քաղաք է, խոսակցությունները գալիս հասնում են»,- ասաց քաղաքապետը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է