Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:19 13-02-2023

Toyota-ի անվահեծի մեջ հայտնաբերվել է մարտական նռնակ, որը հայտնաբերել է «Ռոքի» շունը․ shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն թաղամասի 47/7 շենքի դիմաց կայանված Toyota Corolla մակնիշի 06 HH 666 համարանիշի ավտոմեքենայի՝ վարորդի կողմից անվահեծանի մեջ նռնակ է տեղադրված։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Հ․ Վարտումյանի, հետախույզ-կինոլոգ Հ․ Մնացականյանի գլխավորությամբ։ Վերջինս «Ռոքի» շան միջոցով տեղում սկսեց որոնողական աշխատանքներ իրականացնել, և շունը կարճ ժամանակում անվադողի մեջ հայտնաբերեց մարտական նռնակը։

Դեպքի փաստով՝ Ն․ Երանոսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Այս պահին ոստիկանները, պարեկներն ու քննիչները սպասում են, որպեսզի ժամանեն սակրավորները, որ նռնակը դուրս բերեն անվահեծանի միջից։

Ոստիկանությունն ու քնչական բաժնիը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Ֆոտոլրագորղը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, որ նշված ավտոմեքենայի սեփականատերը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ ավտոմեքենայի տակ պայթուցիկ են տեղադրել։ Սակայն ամեն անգամ իրավապահները ժամանել են նշված վայր ու ոչինչ չեն հայտնաբերել։ Սա առաջին դեպքն է, որ ահազանգը համապատասխանում է իրականությունը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին