Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:20 09-07-2025

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր ու քարտեր

Հուլիսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին է ներկայացել է Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Գրիշա Չ․-ն և ներկայացրել սև գույնի պայուսակ, որը ըստ նրա ուղևորությունից հետո թողել են որպես տաքսի շահագործվող իր «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայում երկու ուղևոր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժին հրավիրված ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ինժիներական ջոկատի սակրավորների միջամտությամբ հուլիսի 2-ին վերը նշված պայուսակում հայտնաբերվել է 1 հատ «РГН-Д» տիպի ձեռքի մարտական նռնակ՝ իր «ДВМ» գրառմամբ պայթուցիչով, Երևանի բնակիչ 45-ամյա Ա․ Օ․-ի ՀՀ անձնագիր, «Այդի» բանկի և սոցիալական քարտ, 1 տուփ ծխախոտ, 1 հատ լիցքավորիչի լար և բանալիներ։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին